00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

© Sputnik / Asatur YesayantsОтдых
Отдых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացիները կկարողանան կենսաթոշակ ստանալ ոչ թե ԵԱՏՄ մեկ երկրից, այլ բոլոր այն երկրներից, որտեղ երբևիցե աշխատել են։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ  Եվրասիական տնտեսական միության երկրները կանցնեն կենսաթոշակների վճարման նոր ձևի։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

ԵԱՏՄ երկրների առաջնորդները դեկտեմբերի 20-ին կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր են կնքել։ Ըստ այդ  համաձայնագրի՝ Միության երկրների քաղաքացիները թոշակի անցնելիս կենսաթոշակներ են ստանալու բոլոր այն ԵԱՏՄ երկրներից, որտեղ երբևէ աշխատել են։ Օրինակ` եթե դուք աշխատել եք Երևանում, Բիշքեկում ու Ռոստովում, իսկ թոշակի ենք անցել Մոգիլյովում, ապա ձեր թոշակը վճարելու են Բելառուսի սոցիալական պաշտպանության հիմնադրամից։ Հայկական, ռուսական ու ղրղրզական կենսաթոշակային գերատեսչությունները Բելառուսին են փոխանցելու ձեր այն «մասերը», որոնց արժանացել եք իրենց երկրներում աշխատելիս։ Ճիշտ է՝ մեկ էական վերապահում կա։

«Այդ կարգը կգործի համաձայնագիրը վավերացնելուց հետո միայն։ Մինչ այդ ձեռք բերած ստաժը հաշվի չի առնվի», - պարզաբանեց Սաիյանը։

ԵԱՏՄ բոլոր երկրները դեռ շարունակում են հաշվի առնել խորհրդային տարիների փորձը։ Դա արվում է 1992 թվականի ԱՊՀ համաձայնագրով։ Սակայն 1992-ից շատ տարիներ են անցել, ամեն մեկը իր պետության համար է աշխատել։ Տեսնելով դա՝ ԱՊՀ երկրները դադարեցրել են հաշվի առնել անդամ երկրներում ձեռք բերած ստաժը։ Օրինակ՝ Ռուսաստանը շարունակում է հաշվի առնել խորհրդային ստաժը, սակայն ԱՊՀ երկրներում այն 2002 թվականից հաշվի չի առնվում։ Իսկ դա բարդացնում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը՝ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Մարդու համար շատ ավելի հեշտ կլինի մի հանրապետությունից մեկը տեղափոխվել, եթե նա պահպանի իր ստաժը։

Այդ համաձայնագիրը կօգնի Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին։ Երբ նրանք կենսաթոշակային տարիքի հասնեն, ապա կենսաթոշակ կստանան այն բոլոր տարիների համար, որ աշխատել են Ռուսաստանում։

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակը շարունակում է կրքեր բորբոքել. ՀՀԿ–ն ներողություն է խնդրում

Ինչպես նաև եթե մարդը աշխատում է Հայաստանում, իսկ հետո Ռուսաստան է գնում  (օրինակ՝ երեխաների մոտ),  այնտեղ կենսաթոշակի իրավունք կստանա։ Հայաստանում վճարելու են թոշակի «հայկական մասը»։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում հաշվարկը սկսում է միայն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Անցած ստաժի վրա դա չի անդրադառնում։ Օրինակ՝ Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան է մեկնել մոտ 13,6 հազար թոշակառու, իսկ 2015 թվականին՝ 14,8 հազար։ Նրանք ռուսական կենսաթոշակ են ստանում, ու հաշվի է առնում մինչև 1992 թվականի խորհրդային փորձն ու հայկական ստաժը՝  մինչև 2002 թվականը, բայց ոչ դրանից հետո։ Մեկ կարևոր «բայց» էլ կա։

 «Բնականաբար, ստաժը գոյանում է միայն պաշտոնական գրանցված աշխատանքի, աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում։ Չկա պայմանագիր՝ չկա ստաժ։ Սա նորություն չէ, ու վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի», - նշեց փոխնախարարը։

Հայտնի է, որ Ռուսաստանում աշխատող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են օրինական պայմանագրով աշխատում։ 2017 թվականի հունվարի մեկի (դա Sputnik Արմենիայի ունեցած վերջին տեղեկություններն են ) տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կենսաթոշակային համակարգում գրանցված է մոտ 93 հազար ՀՀ քաղաքացի։ Քանիսն են առանց պայմանագրի աշխատում, ոչ ոք չի կարող ասել։ Վերջին տվյալներով՝ 2015 թվականի  դրությամբ Ռուսաստանում 503 հազար ՀՀ քաղաքացի է ապրում։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Թոշակառուները բողոքում են, որ իրենցից գումար են պահում. Բաթոյանը դիմել է «Հայփոստի» ղեկավարին

Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցող ՀՀ քաղաքացիները (1974 թվականին և դրանից հետո ծնվածները) կկարողանան օգտվել կուտակումների համակարգից և՛ Հայաստանում, և՛ ցանկացած այլ երկրում։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

«Սա արդեն ապահովագրական թոշակ չէ, անձնական կուտակումները, թոշակի անցնելուց հետո մարդը կարող է օգտվել իր անձնական կուտակումներից երբ ուզում է, լինի դա Հայաստանում, թե արտասահմանում», - ընդգծեց Սաիյանը։

Այժմ համաձայնագիրը կուղարկեն ԵԱՏՄ երկրների խորհրդարաններ, որտեղ այն կվավերացնեն առաջիկա ամիսների ընթացքում։

Լրահոս
0