ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ` հունվարի 21-ին, Արցախում 39–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան պատճառը, ըստ նախնական վարկածի, ձորն ընկնելն է եղել։
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրադադարի խախտման դեպքերը
«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը»,–ասված է քննչականի հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: