ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պարզել է դեռ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրած` Արմավիրի մարզում 13–ամյա աղջկա սեռական բռնության և հղիության դեպքի մանրամասները։
Նախորդ տարի մեծ աղմուկ էր բարձրացել մայիսի 13-ին Արմավիրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ. մայրն աղջկան բժշկի էր տարել ու պարզել` 13-ամյա երեխան 22-23 շաբաթական հղի է։ Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի։ Լուրեր էին շրջանառվում, որ աղջկա հետ իր երկու համադասարանցիներն են սեռական հարաբերություն ունեցել։ Աղջիկը կեսարյան հատմամբ երեխա էր ունեցել։
«Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք։ Բացի այդ, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը»,–հայտնում է ՔԿ–ն։
Քանի երեխայի սպանություն և բռնաբարություն է եղել 6 ամսում. ՔԿ-ն թվեր է ներկայացրել
13–ամյա երեխայի հայրը ձերբակալվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ։