ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:
Հունվարի 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավորությամբ հանձնել է աշխատակիցներին: