ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Պյատիգորսկի քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկը քաղաքում ապրող հայ վետերան Իվան Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը նրա 100-ամյակի կապակցությամբ։ Նախագահը մաղթել է նրան առողջություն, ոգու տոկունություն, և որ նա միշտ շրջապատված լինի մտերիմների ու հարազատների սիրով ու ուշադրությամբ։ Այս մասին հայտնում է Պյատիգորսկի քաղաքապետարանի կայքը։
«Իվան Սարգսյանը երեք որդի ունի, տասնմեկ թոռ ու քսան ծոռ։ Բոլորն ուշադիր են նրա նկատմամբ, երբեք չեն մոռանում նրա մասին», - նշված է կայքում։
Իվան Սարգսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Պետրոսաշեն գյուղում։
100-ամյա մանկավարժը բարձրակրունկներով է դպրոց գնում․ ի՞նչ է մաղթել նա աշակերտներին
Դպրոցն ավարտելուց հետո նա կոլխոզում ծնողներին է օգնել։ 1941 թվականին Սարգսյանը պատերազմ է գնացել։ Նա Հայրենական մեծ պատերազմում սակրավոր է եղել. Վորոնեժի մոտակայքում անցկացվող մարտում վիրավորել է ու կորցրել ձեռքի դաստակը։
Հետագայում Սագսյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1–ին աստիճանի շքանշանով»։ Պատերազմից հետո նա ընտանիքի հետ Բաքվում է ապրել, 1976 թվականին նրանք Պյատիգորսկ են տեղափոխվել։