00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանը Ֆրանսիա չի մեկնի. դատարանը որոշում կայացրեց

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որևէ փաստարկ ներկայացված չէ, որ Մանվել Գրիգորյանի` ՀՀ–ում բուժում իրականացնելն անհնարին է, դրա համար էլ դատավորը մերժեց նրան արտերկիր տեղափոխելու միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը բուժման նպատակով չի մեկնի Ֆրանսիա։ Այս որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով այսօր կայացած դատական նիստի ժամանակ։

Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօրվա նիստում միջնորդություն էր ներկայացրել` Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և նրա բուժումն այնտեղ շարունակելու համար։

«Դատարանին որևէ փաստաթուղթ ներկայացված չէ, որ դրսում ախտորոշման դեպքում հնարավոր է` Գրիգորյանի վիճակը լավանա։ Որևէ փաստարկ ներկայացված չէ, որ Գրիգորյանի` ՀՀ–ում բուժում իրականացնելն անհնարին է և անհրաժեշտ է նրան դուրս տեղափոխել։ Եթե նման պատշաճ փաստաթուղթ ներկայացվի, դատարանն այն կքննարկի, իսկ տվյալ փուլում դատարանը որոշեց մերժել միջնորդությունը»,–ասաց դատավոր Մարտիրոսյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին չէր մասնակցում. նա գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Ուստի դատարանը որոշեց հետաձգել նաև դատական նիստն ու այն նշանակել փետրվարի 11–ին, ժամը 14։00–ին։ 

Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պաշտպանը Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն է ներկայացրել

Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով` ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի` Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Զանգվածային ակցիաներ Հայաստանում. ֆերմերները կառավարությունից պահանջում են լսել իրենց

Լրահոս
0