ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ մտահոգություն չունի, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է մտնել քաղաքականություն։ Ծառուկյանը նման կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ Վանեցյանը կարող է խլել նրա ձայները։
«Խլելը ո՞նց է... Այսինքն` կարող է գա, Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Նա պետք է աշխատի, հետո ընտրությունների ժամանակ ժողովուրդն ում կցանկանա, նրան էլ կընտրի»,–ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ–ն համագործակցի Վանեցյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց, թե` բացառվում է։ Նրա խոսքով` համագործակցություն չի եղել, չի էլ կարող լինել, ինչի մասին ասել է նաև Վանեցյանը։
Ինչն է գազի գնի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել
Հիշեցնենք, որ երբ մամուլում լուրեր տարածվեցին Ծառուկյան–Վանեցյան համագործակցության մասին, Վանեցյանը հերքել էր այն։ Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն չի էլ եղել։