ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Արալեզ գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հունվարի 19–ի գիշերը Վեդի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել չորս մարդ`մոտ 60-ամյա մի կին, նրա երիտասարդ հարսն ու երկու անչափահաս թոռները։ Նրանք Արարատի Արալեզ գյուղից են։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ ընտանիքի հոսպիտալացման պատճառը շմոլ գազից թունավորվելն է եղել։ Նրանց ինքնազգացողությունը տանը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Մեր տեղեկություններով՝ անչափահաս աղջիկը 7, իսկ եղբայրը 9 տարեկան է։ Նրանք սովորում են գյուղի միջնակարգ դպրոցում։