https://arm.sputniknews.ru/20200117/yerevani-2-xachmerukum-ertevekutyan-kazmakerpman-popoxutyn-klini-21743037.html
Երևանի 2 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Երևանի 2 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, որովհետև խաչմերուկներում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին... 17.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-17T17:27+0400
2020-01-17T17:27+0400
2020-01-17T17:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1007/36/10073688_0:85:1600:990_1920x0_80_0_0_3d50a8ec5c0e66fd6b05323cdc80d72f.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1007/36/10073688_25:0:1600:990_1920x0_80_0_0_12e33228f34547c5091be7e110c144be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան
հասարակություն , հայաստան
Երևանի 2 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
17:27 17.01.2020 (Թարմացված է: 17:30 17.01.2020) Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, որովհետև խաչմերուկներում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում
Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:
Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին