00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնողներին եռման ջրով այրում էին, երեխաները տեսնում էին այդ ամենը. Բաքվի ջարդերի ականատես

© Sputnik / Сергей Титов / Անցնել մեդիապահոցВоеннослужащие подразделения внутренних войск МВД СССР сопровождают армянских беженцев в морской порт для эвакуации их на пароме Баку — Красноводск (январь 1990г). Азербайджанская ССР
Военнослужащие подразделения внутренних войск МВД СССР сопровождают армянских беженцев в морской порт для эвакуации их на пароме Баку — Красноводск (январь 1990г). Азербайджанская ССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի ջարդերը վերապրած երեխաներին արդեն 30 տարի ուղեկցում են ոչ մանկական հուշերը։ Մասնագետի համոզմամբ` ժամանակն է, որ Հայաստանն այդ դեպքերը կոչի «ցեղասպանություն» ու նույնը պահանջի նաև աշխարհից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Աննա Աստվածատուրյան-Թերքոտին Բաքվից փախած հայերից մեկն է, այժմ բնակվում է ԱՄՆ–ում։ 1989թ–ին, երբ նրա ընտանիքը ստիպված էր փախչել հայրենի քաղաքից, Աննան ընդամենը 12 տարեկան էր։ Բայց Բաքվի ջարդերի հետևանքով նրա մանկության հիշողություններում այսօր գերակշռում են դաժանությունն ու սարսափը։

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աննան պատմեց, թե ինչպես էին ամեն անգամ ընտանիքով թաքնվում, երբ Բաքվի կենտրոնում գտնվող իրենց շենքի մոտ հակահայկական ցույցեր էին տեղի ունենում։

«Մի քանի անգամ մեր հարևանները փրկել են մեզ։ Նրանցից մեկն ադրբեջանուհի էր։ 1989թ–ին մենք ստիպված եղանք հեռանալ Բաքվից, բայց մեր հայ հարևանները, որոնք մնացին, 1990թ–ի ջարդերի ժամանակ բռնությունների ենթարկվեցին, ու շատերը մահացան։ Իմ մանկության ընկերը որբ մնաց»,– պատմեց Աննան։

Մանուկ հասակում ցեղասպանության ողջ սարսափն զգացած կինը նշում է` կյանքի մնացած հատվածն ապրել է դաժան հիշողություններով։ 30 տարվա վաղեմության իրադարձությունները Աննա Աստվածատուրյան-Թերքոտին վավերագրել է իր հեղինակած գրքում` ներկայացնելով իր ու բախտակիցների կյանքի իրական պատմությունները` դրանք մոռացումից ու անտեսումից փրկելու համար։

Военнослужащая Анаит Мартиросян - Sputnik Արմենիա
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

«Ես հիշում եմ` Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին մեր ազգի ունեցած կորուստների համար։ Այնպես որ դա ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական բռնություն էր»,– ասաց նա։

Աննան տարեկան 2-3 անգամ գալիս է Հայաստան ու պարտադիր այցելում Արցախ։

«Արցախն ինձ համար սիմվոլն է այն ամենի, ինչ մենք վերապրել ենք, ու այն ամենի` հանուն ինչի վերապրել ենք։ Ես չեմ ցանկանա, որ այդ ամենը մի օր հանկարծ կրկնվի Արցախում»,– ասաց նա։

Աստվածատուրյան-Թերքոտին հայտնեց, որ ԱՄՆ–ում այսօր 13 000 նախկին բաքվեցի հայեր են ապրում, բայց նրանց մասին ԱՄՆ–ում ոչ ոք չգիտի։ Իսկ Ադրբեջանն ամեն տարի միլիոններ է վատնում ԱՄՆ–ում Խոջալուի իբր ցեղասպանության մասին պրոպագանդելու համար։

Իրենք դա անում են երկու հոգով` ինքն ու իր բախտակից Միքայել Հովհաննիսյանը, որն այսօր ևս ներկա էր ասուլիսին։

«Մենք ամեն տարի ստիպված ենք աշխարհին հիշեցնել մեր մասին։ Ամեն տարի ստիպված ենք պատմել, թե ինչ են արել մեզ Ադրբեջանում»,– ասաց Աննան` չկարողանալով զսպել հուզմունքն ու վրդովմունքը առ այն, որ Հայաստանի իշխանությունները քարոզչական պայքարում մենակ են թողել իրենց։

Президент Армен Саркисян в Мецаморской старшей школе в рамках проекта More for Metsamor (Больше для Мецамора) встретились с учениками и жителями (19 декабря 2019). Мецамор - Sputnik Արմենիա
«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

Բաքվում ծնված ու մեծացած Միքայել Հովհաննիսյանը 1990 թ–ի հունվարին 15 տարեկան է եղել։ Պատանեկան հասակում հիշողության մեջ դաջված սարսափելի պատկերներն առ այսօր ուղեկցում են նրան։

Նա հիշեց, որ իր ընտանիքը Բաքվում բնակվել է շատ վաղուց, իսկ այնտեղ տեղափոխվել է Արցախից։ «Ես ու տատիկս նույն դպրոցն էինք գնացել։ Բայց նրա ժամանակ դա հայկական դպրոց էր, իմ ժամանակ` ռուսական։ Այդ ժամանակ Բաքվում հայկական բոլոր դպրոցներն արդեն փակվել էին։ Այնպես որ հայերին ոչնչացնելու ծրագիրը ոչ թե 30, այլ 50-60 տարի առաջ էր սկսվել»,– ասաց նա։

1988-ից հետո Միքայելը հիշում է, թե ինչպես են ադրբեջանցի ջարդարարները մտել դպրոց ու փնտրել դպրոցի հայազգի տնօրենին։ Իսկ իր մորը, որ դասավանդում էր Բաքվի համալսարանում, ադրբեջանցիները փորձել են նետել լսարանի պատուհանից։

«Կենտրոնում գտնվող մեր տան դուռը ջարդել էին ու իմ` ազգությամբ հրեա տատիկին գազանաբար ծեծել։ Դրանից հետո մենք տատիկիս ուղարկեցինք Մոսկվա` մորաքրոջս մոտ, ու մենք էլ էինք պատրաստվում մեկ–երկու օրից մեկնել։ Բայց հունվարի 14-ին տանը նստած` շատ բարձր ձայներ լսեցինք։ Ես պատուհանից նայեցի ու տեսա մարդկանց հոծ զանգված, որոնք հայատյաց լոզունգներ բղավելով` գալիս էին դեպի մեր թաղամաս։ Մենք վազեցինք հետնաբակ, որտեղ մեծ, բարձր պատերով պատշգամբ ունեինք։ Արագ–արագ բակում եղած հայ երեխաներին կանչեցինք մեր տուն ու երկաթե դուռը փակեցինք։ Քիչ անց գազանների հսկա զանգվածն արդեն մեր բակում էր։ Մնացած հայերին իրենց տներից հանեցին ու սկսեցին ծեծել ու եռման ջուր լցնել նրանց վրա։ Իսկ երեխաները մեր տնից տեսնում էին, թե ինչ են անում իրենց ծնողներին։ Պատկերացրեք` ինչ վիճակ էր այդ պահին մեր տանը»,– հիշում է Միքայելը։

Առանց սպասելու, թե երբ է կատաղած ամբոխը հասնելու իրենց` Միքայելի հայրը զանգահարել է Բաքվի ռազմաբազա, որտեղ այդ ժամանակ դեռ խորհրդային զինուժն էր։ Շատ չանցած զինվորական երկու ավտոմեքենա հասել են իրենց բակ, դադարեցրել բռնություններն ու հայերին (հիմնականում` երեխաներին) տեղափոխել զորամասի տարածք։

Միքայել Հովհաննիսյանը հիշում է, որ օրեր անց զորամասի հրամանատարը հավաքեց զորամասում հավաքված հայերին ու հայտարարեց. «Քաղաքացի հայեր, կարծում եմ` արդեն հասկացաք, որ Բաքվում ձեր բնակությունն ավարտված է»։ Օրեր անց երկու կիսավեր ռազմական նավերով Բաքվի ռազմական նավահանգստից տեղափոխեցին Մախաչկալա, այնտեղից էլ` գնացքով Մոսկվա կամ Երևան։

Премьер-министр Никол Пашинян, Католикос Гарегин Второй, спикер парламента Арарат Мирзоян в мемориальном комплексе Цицернакаберд (13 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը 1990թ–ի հունվարի 20-ը Բաքվի հայ բնակչության նկատմամբ զանգվածային ջարդերի միայն գագաթնակետն է համարում, և վստահ է, որ դրանք սկսվել էին շատ ավելի շուտ` Սումգայիթից հետո` 1988թ.–ից։

«Միգուցե այդքան բացահայտ չէր այդ բռնությունը, բայց դա կատարվում էր։ Ե՛վ սպանություններ կային, և՛ հալածանքներ կային, և՛ հայերին մասսայաբար աշխատանքից ազատում էին, խանութներում նսեմացնում էին, տրանսպորտում` վիրավորում։ Կան բազմաթիվ դեպքեր, և մենք նույնիսկ անուններ գիտենք այն մարդկանց, որոնք սպանվել են, կտտանքների են ենթարկվել»,– ասաց Գրիգորյանը։

Իր ուսումնասիրությունների արդյունքում Մարինա Գրիգորյանը հանգել է եզրակացության, որ Բաքվի ջարդերը ցեղասպանության դասական օրինակ են։ Բայց միջազգային փորձագետները երբեք չեն ուսումնասիրել դրանք։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունը վերջապես լրջորեն կզբաղվի ոչ միայն Բաքվի ու Սումգայիթի, այլև Մարաղայի, Գանձակի ջարդերին միջազգային արժանի գնահատական տալու գործընթացին։ Բայց դրա համար Հայաստանը նախ պետք է ինքը դրանք «ցեղասպանություն» կոչի, որից հետո միայն կարող է նույնը պահանջել միջազգային հանրությունից։

«Իմ տեղեկություններով` վաղն ԱԺ–ում Բաքվի ջարդերի թեմայով լսումներ են կայանալու։ Եվ ես հույս ունեմ, որ ընդունվող փաստաթղթում վերջապես այդ բառը կհայտնվի»,– ասաց նա։

Գրիգորյանի բնորոշմամբ` 1990թ–ի հունվարին Բաքվի հայ բնակչության պատմությունը, որ սկսվել էր հազարամյակներ առաջ, ավարտվեց ու հիմա վերացվում է նաև այն հետքը, որ հայերը թողել են այդ քաղաքի մշակույթի, տնտեսության ու միջավայրի ձևավորման վրա։

Լրահոս
0