ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան կրկին զարմացրել է երկրպագուներին` Instagram–ում լուսանկարներ տեղադրելով ավագ որդու` Լուկաս Ալեքսանդրի հետ։ Հետաքրքիր է, որ նա ու մայրն ասես հասակակիցներ լինեն։
Առաջին լուսանկարում Լուկասը գրկում է մորը, երկուսով լուրջ դեմքերով նայում են լուսանկարչական խցիկին, իսկ երկրորդ լուսանկարում ծիծաղում են։
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայկական պարով հիացրել է երկրպագուներին
View this post on Instagram
«Instagram–ում և իրականում։ Թարմ–թարմ` @heronpreston–ի ցուցադրությունից»,–գրել է սուպերմոդելը։
Օգտատերերն ակտիվորեն արձագանքել են Վոդյանովայի գրառմանը։
«Մաշունյան չճանաչեց Լուկասին և ասում է` սա Նատաշայի նոր ընկե՞րն է»,–գրել է նրա ծանոթներից մեկը` առաջացնելով Նատալյայի ժպիտը։
«Դեռահասի տեսք ունես», «Աստված իմ, ինչպե՞ս կարելի է նման շքեղ տեսք ունենալ, բացահայտեք լայֆհաքը», «Ասես քույր ու եղբայր լինեք» և այլն։
Նատալյա Վոդյանովան 37 տարեկան է, ունի 5 երեխա` չորս որդի և մեկ դուստր։
Նատալյա Վոդյանովան խոսել է իր ամուսնության մասին և ռոմանտիկ լուսանկար տեղադրել