ԵՐԵՎԱՆ, 17 Հունվար — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» չի բացառում, որ գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հարցը։
«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի վերանայման հայտով»,-ասացին ընկերությունից։
Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:
Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար է։
Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց
2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։
Նշենք, որ գազը սպառողին հասնում է 1000 խմ դիմաց գրեթե 290 դոլարով։