00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը

© Sputnik / Asatur YesayantsРисунки погибшего от угарного газа ребенка в подъезде его дома
Рисунки погибшего от угарного газа ребенка в подъезде его дома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում վերջին 1-1.5 ամսվա ընթացքում շմոլ գազից թունավորվելու դեպքերի վիճակագրությունը մտահոգել է մասնագետներին։ ԱԻՆ–ն իրազեկող հայտարարություն է տարածել, որպեսզի մարդիկ կարողանան խուսափել ողբերգական դեպքերից։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Վերջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է շմոլ գազից թունավորվելու 12 դեպք, տուժել են 32 քաղաքացի` 6 տղամարդ, 13 կին, 13 երեխա, մահացել են 1 կին, 1 տղամարդ և 2 երեխա: Ցավալի վիճակագրության հետագա աճը կանխելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և ներկայացրել, թե ինչ է շմոլ գազը, ինչպես պետք է խուսափել ու պաշտպանվել դրանից։

Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, երեքը երեխաներ են

«Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Газовая плита - Sputnik Արմենիա
Կրկին գազից թունավորում է եղել, այս անգամ` Վերին Արտաշատում

Մինչև բժիշկների գալը պետք է հեռացնել նեղ հագուստը, տուժածին դուրս բերել մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ, նրան սուրճ կամ թեյ տալ, քանի որ կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

Տուժածին նաև պետք է ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը, և հնարավոր է` գերսառեցում առաջանա։

Բայց բոլոր այս միջոցներ, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Այս դեպքում լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է։

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։

Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա վառարանի կափույրը պետք է բաց մնա մինչ փայտածուխի այրվելը, որովհետև եթե փայտածուխները դեռ կարմիր են, նշանակում է դրանցից CO գազ է արձակվում։

Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Շմոլ գազից ամբողջ ընտանիքը թունավորվել է. հիվանդանոց տեղափոխված 5–ից 3–ը երեխաներ են

Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։

Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է տարածքն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում:

Հիշեցնենք` 2019թ–ի նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում. 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա 4 թոռները`16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն և 14-ամյա Ժաննա Մ.-ն թունավորվել էին շմոլ գազից ու մահացել իրենց բնակարանում։

Դեկտեմբերի 25-ին էլ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տներից մեկում 4 դիակ էին հայտնաբերել։ Ըստ նախնական տեղեկությունների` ընտանիքի բոլոր անդամները թունավորվել էին շմոլ գազից։

Հանրությանը ցնցած այս դեպքերից հետո թունավորումների ու մահվան նաև այլ դեպքեր գրանցվեցին, որոնց գրեթե բոլոր դեպքերում տանը տեղադրված անվտանգության համակարգերն անջատված էին եղել։

Լրահոս
0