ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ասուլիս կտա։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1)»,– գրել է նա:
Նշենք, որ Փաշինյանը նախորդ ասուլիսը կազմակերպել էր Վանաձորում 2018 թվականի սեպտեմբերի 16-ին։
Ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել. Նիկոլ Փաշինյան