ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ բոլոր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց իրական տերերին։ Դա վերաբերում է ոչ միայն սովորական բիզնեսին, այլև ԶԼՄ–ներին, ավելացրեց նա։
«Որոշ ալիքներում դուք կտեսնեք, որ եթե որևէ մեկին մեղադրանք են առաջադրել, մեղադրյալը էմոցիոնալ պատմում է, թե որտեղ պետք է ձմեռեն խեցգետինները։ Ինչ–որ տեղ դա նույնիսկ լավ է. մենք հասկանում ենք, թե որտեղ է կոռուպցիա մնացել, և ով է դրա հետևում կանգնած», - ասաց նա։
Վարչապետի խոսքով` ցանկացած գործարարի առնչվող տեղեկությունը պետք է հասանելի լինի պետությանը` ճիշտ հարկման նպատակով։
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, առաջին փուլում սեփականատերերին բացահայտելու մասին պահանջներ է սահմանվել հանքարդյունաբերական ընկերությունների համար, որոնք պետք է բացահայտեն բոլոր կոնկրետ ֆիզիկական անձանց, որոնք այդ ընկերության 10% և ավելի բաժնետոմսերի սեփականատեր են։
ՀՀ իշխանությունը փոքր արտադրողներին կօգնի գումար ստանալ սեփական ապրանքի համար
«Այժմ մենք ուզում ենք միասնական բոլոր ձեռնարկություններում սեփականատերերի բացահայտման համար ստանդարտ մշակել», – նշեց նախարարը։
Ինչ պետք է իմանա Հայաստանում փոքր բիզնես սկսողը. 5 կարևոր խորհուրդ փորձագետից
Նշենք, որ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետերերի (10% և ավելի բաժնետոմսերի սեփականատերերի) բացահայտման մասին պահանջը Հայաստանում ուժի մեջ կմտնի հունվարի 30-ից։ Ընդ որում, անհրաժեշտ կլինի նշել ոչ միայն ընկերությունները, այլև դրանց հետևում կանգնած ֆիզիկական անձանց։ Հայաստանն այս օրենքն ընդունել է` դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնության (EITI) անդամ։