ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայկական բիզնեսի զարգացմանն ու ընդգծել, որ չխոչընդոտելու պարագայում այն կարող է գրավել ամբողջ աշխարհը։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Այսօր կարդում էի կանխատեսումները և վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին:
Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը»,- գրել է նա:
Նրա խոսքով` հայ բիզնեսմենները շատ տաղանդավոր են։
Հիշեցնենք` 2019-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարար համայնքի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց, որ անցյալ տարվա 11 ամիսների արդյունքների համաձայն ՝ երկիրը գրանցել է տնտեսական ակտիվության 7.5% ցուցանիշ, և ըստ կանխատեսումների սա կապահովի ավելի քան 7% տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաառաջադեմ ցուցանիշն է։