ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստը սկսեց գործընկերներին նկատողություն անելով։
Ազգային ժողովն ընդունեց հաջորդ տարվա բյուջեն. 37 պատգամավոր դեմ քվեարկեցին
«Այն վերաբերմունքը, որ այսօր դրսևորվեց հանձնաժողովի անդամների ու նաև իմ կողմից։ Եթե նիստը նշանակվում է ժամը 10-ին, նշանակում է` հանձնաժողովի անդամները պետք է նիստին ներկայանան ժամը 10–ին»,–ասաց նա։
«Օրգանիզմը պետք է նախապատրաստել նոր ռեժիմի». Ռուբեն Աղուզումցյան
Վլադիմիր Վարդանյանը նաև շեշտեց, որ ԱԺ–ում աշխատանքը սկսվում է դրանից 1 ժամ առաջ` առավոտյան 9։00–ին, և հանձնաժողովների նիստերը նշանակվում են այդ հաշվարկով։
«Հուսանք, որ տեղի ունեցածը պայմանավորված է հետտոնական վիճակով և այլևս չի կրկնվի»,– ասաց Վարդանյանը։
Բանն այն է, որ ժամը 10։00-ին նշանակված նիստին հանձնաժողովի անդամներն այսօր ներկայացան կես ժամ ուշացումով, ինչի հետևանքով նիստը մեկնարկեց նշանակված ժամից 30 րոպե ուշ։