Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա մեր պետությունը զանազան իրավիճակներում, ապա պետք է ունենանք Հայաստանի տեսլականը:
«Քանի դեռ չենք որոշել Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի, ինչ հիմնական նպատակներ և թիրախներ պետք է ունենա այս անկայուն և չափազանց վտանգավոր տարածաշրջանում, մեր արձագանքները տարաբնույթ գործընթացների վերաբերյալ կլինեն զուտ դրվագային»,- նշում է իրանագետը:
Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է ունենա համապատասխան, համարժեք սցենարներ, տարբեր գործողությունների ծրագրեր` տարբեր իրավիճակների համար:
«Շատ դեպքերում մոռանում ենք, թե որտեղ ենք գտնվում: Դարեր շարունակ Հայաստանը Մերձավոր Արևելքում հանդես է եկել որպես եվրոպականացված ժողովուրդ։ Բայց, միևնույնն է, գտնվում ենք մերձավորարևելյան տարածաշրջանում, հետևաբար մեր մտայնության մեջ զանազան խնդիրները նույնպես պետք է փոխվեն»,- նշում է իրանագետը:
«Ուզում ենք զրկել ռեժիմը ռեսուրսներից». Պոմպեոն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով
Ըստ նրա՝ անհրաժեշտ է քաղաքական զարգացումների առթիվ արվող հայտարարությունների նշանակությունը գնահատել ըստ արժանվույն: Այդ իմաստով ցանկացած խաղաղասիրական հայտարարություն լավ է:
Հայաստանին ձեռնտու չէ, որ տարածաշրջանում լարվածություն լինի, հատկապես` երկու գերտերությունների միջև, ինչպիսիք են Իրանն ու ԱՄՆ-ն: Ոսկանյանի համոզմամբ՝ մենք, այնուամենայնիվ, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք Հայաստանի տեսլականին: