https://arm.sputniknews.ru/20200112/verin-artashat-gyuxi-bnakichn-anzgushutyamb-krakele-hamagyuxacu-vra-21680903.html
Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա
Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա
Sputnik Արմենիա
Դեպքի մեղավորը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել։ 12.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-12T15:43+0400
2020-01-12T15:43+0400
2020-01-12T15:46+0400
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, արարատի մարզ
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, արարատի մարզ
Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա
15:43 12.01.2020 (Թարմացված է: 15:46 12.01.2020) Դեպքի մեղավորը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանը «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող ARAL մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է, այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։
Երևանի կենտրոնում տղամարդը նետվել է 11–րդ հարկից
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։ Ըստ տեղեկության` Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։