00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարմար` երկուսի համար էլ. ինչու է Սերժ Սարգսյանի ակտիվացումը ձեռնտու Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվությունը մի կողմից պետք է պաշտպանի նրան քրեական հետապնդումից, մյուս կողմից՝ այն ձեռնտու կլինի գործող իշխանության համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվությունը ձեռնտու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հունվարի 10-ին հայտնի է դարձել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Պաշտպանությունն արդեն ստացել է քրեական գործի նյութերը և կարող է ծանոթանալ դրանց հետ։

«Հայտարարվել է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել։ Այդտեղից իրավական գործողություններ են բխում։ Այդ տեսակետից՝ գործընթացը սառեցված վիճակում է։ Չեմ կարծում, որ իշխանությունը բավականին ռեսուրսներ ունի երկու նախկին նախագահներին բանտ նստեցնելու համար»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ Քոչարյանի դեպքում ռեսուրսների լուրջ պակաս է զգացվում։

Ընդհանուր առմամբ, դժվար է գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների, խոշոր օլիգարխների, գործարարների, որոնց նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել։ Սկսած մի քանի հազար դոլարի չարաշահումներից` մինչև խոշոր գործեր։

Президент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալի կարգավիճակում ևս 4 անձ կա

«Բոլորի գլխավերևում ինչ-որ գործեր են կախված։ Դա յուրահատուկ զգուշացում է, զսպման մեխանիզմ»,-նշեց Հակոբյանը։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Այդ առումով, գործարարներն ավելի խոցելի դիրքում են, քան նախորդ իշխանության ներկայացուցիչները։ Նրանց վրա ազդեցության մեխանիզմներն ավելի շատ են, նրանք կարող ավելի շատ բան կորցնել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ քաղաքական ակտիվությունը նրա համար ամենալավ պաշտպանությունն է։ Եթե նրա քրեական հետապնդումը հեղափոխությունից հետո սկսվեր, ապա դա լրիվ այլ կերպ կընկալվեր։

Սարգսյանի հետապնդումը 1,5 տարի անց, երբ նա քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, լրիվ այլ կերպ է ընկալվում։

«Դա արդեն ակտիվ քաղաքական գործ չէ, հետապնդում է։ Կարծում եմ՝ Սարգսյանը ակտիվություն է ցուցաբերելու։ Դա պաշտպանության ամենահարմար տարբերակն է»,-նշեց Հակոբյանը։

Մյուս կողմից էլ՝ նման ակտիվությունը կարող է ձեռնտու լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Վարչապետը կարող է դիմել իր թեզին, որ «նախորդ իշխանությունն ուզում է ռևանշ վերցնել»։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։

Շատերն իրենց դնում են գիտունիկի տեղ և մեկնաբանում են Սահմանադրությունը. Սերժ Սարգսյան

Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լրահոս
0