00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «ավստրալիա» կլինի՞. մեղմ ձմռանը կարող է հետևել կոշտ ամառը

© Sputnik / Aram NersesyanПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձյուն չկա, ձնծաղիկները բացվել են, իսկ ջերմաստիճանն առաջիկայում ավելի է տաքանալու։ Շարքային հայաստանցիներին ուրախացնող այս իրավիճակը մտահոգում է մասնագետներին։ Նրանց մեկնաբանմամբ` տաք ձմեռը խոստանում է աղետալի ամառ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Այն, որ այս տարվա ձմեռը Հայաստանում սովորականից շատ ավելի տաք է ու հեշտ է անցնում, հոգեբանական, սոցիալական տեսանկյունից, իհարկե, լավ է։ Բայց բնության համար` շատ վատ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը։

Парк в Ереване - Sputnik Արմենիա
Բաղդադին տվեցինք, անցանք. Հայաստանում ավելի շոգ է

Ընդ որում խնդիրը, նրա խոսքով, ոչ այնքան օդի` նորմայից բարձր ջերմաստիճանն է, որքան տեղումների սակավությունը, ինչն առաջիկա ամռանը Հայաստանում երաշտի պատճառ կարող է դառնալ։

«Հունիսից մինչև դեկտեմբերի վերջ մթնոլորտային տեղումներ գրեթե չեն եղել հանրապետության նախալեռնային, ցածրլեռնային ու նույնիսկ միջինլեռնային գոտում, որը չի կարող չանդրադառնալ ընդհանուր խոնավապահովվածության վրա։ Տեղումների նման սակավությունը դեռ կարտահայտվի գարնանը, ամռանը»,– ասաց նա։

Հողում խոնավության անհրաժեշտ քանակի բացակայությունը, Խոյեցյանի խոսքով, իր բացասական ազդեցությունը կունենա բուսականության ու գյուղատնտեսության վրա։ Վիճակը շատ ավելի աղետալի կլինի, եթե ոռոգման սեզոնին ջրամբարներն անհրաժեշտ ծավալի ջրով չլցվեն։

«Հողի խոնավությունը ոչ թե անձրևը, այլ ձյունն է ապահովում։ Ջրամբարները լցվում են ձյան հալոցքային ջրերով։ Այնպես որ, եթե զարգացումները շարունակվեն նույն ձևով, արդեն գարնանը և առավել ևս ամռանը լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,– նշեց Խոյեցյանը։

«Ա՜յ հեղափոխություն եմ ասել, կլիման էլ փոխվեց». ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` հանրապետության ջրամբարները հունվարի 8-ի դրությամբ լցված են միջինը 1/10 մասով։ Այսպես` Արփա լիճը, որի տարողությունը 525 մլն քառ. մետր է,  լցված է 7.2 մլն քառ. մետրով, Մարմարիկի ջրամբարի 24 մլն քառ. մետր ծավալից լցված է միայն 2.25 մլն–ը, Ապարանի ջրամբարի 91 մլն քառ. մետրից` 15.5-ը։

Համեմատաբար բարվոք վիճակում է Ախուրյանի ջրամբարը, որի առավելագույն 525 մլն քառ. մետր ծավալից հունվարի 8-ի դրությամբ լցված է 211 մլն քառ. մետրը։ Բայց միջպետական պայմանագրի հիման վրա այս ջրամբարից Հայաստանն ու Թուրքիան օգտվում են հավասարաչափ։ Այնպես որ այդ ծավալից Հայաստանի գյուղատնտեսությանը կարող է ուղղվել միայն կեսը։

П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. «մերսի քեզ, Սուրենյան Գագիկ»

Պրոֆեսոր Խոյեցյանի խոսքով` երաշտի երկու տեսակներից` հողային ու օդային, հատկապես վտանգավոր է առաջինը։ Իսկ Հայաստանի նման չոր, մերձարևադարձային երկրի համար հողի ջրազրկումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Ընդ որում ոչ միայն գյուղատնտեսության ու բուսականության չորացման տեսանկյունից, այլև բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների։

Այնպես որ եղանակային կանխատեսումներն իսկապես մտահոգվելու առիթ են տալիս։

«Համենայնդեպս, առաջիկա օրերին ևս առանց տեղումների, տաք ու արևոտ եղանակ է լինելու, նաև 4-5 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում է սպասվում»,– ընդգծեց Խոյեցյանը։

Ջերմ ու գրեթե «աշնանային եղանակի» հետևանքով Հայաստանում արդեն առաջին ձնծաղիկներն են բացվել։ Այս մասին հունվարի 8-ին Facebook-ի իր էջում հայտնել էր ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Խոյեցյանը բնության ծաղկունքը ներկա եղանակային պայմաններում (ցերեկը` 0-ից +5 աստիճան և ավելի) բնական է համարում, բայց նաև մտավախություն հայտնում, որ ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում բուսականությունը կարող է ցրտահարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի եղանակային անոմալիան ոչ թե մեկուսի երևույթ է, այլ համաշխարհային գլոբալ ջերմացման հետևանք։

«Անտառների անընդհատ վերացումը, մարդու կողմից բնության վրա ազդեցության՝ օրեցօր մեծացող գործոնները կամաց–կամաց բերելու են այդ պրոցեսների է՛լ ավելի ակտիվացման»,– մտահոգություն հայտնեց Խոյեցյանը։

Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ

Հիշեցնենք` օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում։ Իսկ հունվարի 15-ից հետո ջերմաստիճանը նույնիսկ կբարձրանա ևս մի քանի աստիճանով։

Լրահոս
0