ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ հանդիպումը կայացել է իրեն ց նախաձեռնությամբ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին»,– գրել է նա։
Մարուքյանը նշել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։