ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանությունը պոիկլինիկայից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել երեխայի, և պարզվել է, որ տղան մահացած է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական Արսեն Ա-ն էր։ Մայրը ցանկացել է կերակրել նրան և նկատել է, որ երեխան չի շնչում։
Մայրը բղավոցներ է լսել ու վազել սենյակ. դռան փականից երեխայի կախվելը` խաղի հետևա՞նք
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի