ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ծեծի ենթարկված դերասան Հովհաննես Ազոյանն իրեն լավ է զգում, վիճակը նորմալ է. Ազոյանն այս մասին նա գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 3–ին «Դար 21» հեռուստաընկերության մոտ Հովհաննես Ազոյանը ծեծի էր ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից։
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»,–գրել է նա։
Ազոյանի խոսքով` հետհեղափոխական Հայաստանում կիսագողական բարքեր տարածող մշակույթն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում Ազոյանին ծեծողին բերման ենթարկելու համար։