ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հունվարի 3-ին Արմավիրի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ, իսկ բերման ենթարկվել` 13–ը. հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
«Պարզել են, որ հունվարի 3–ին, ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել, որը վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ծեծկռտուքին մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության Մեծամորի բաժին բերման է ենթարկվել 13 անձ։
Ինչպես են բժիշկներն անցկացնում տոնական օրերը, կամ մեկ օր շտապօգնության խմբի հետ. տեսանյութ
Վիճաբանության ժամանակ մի քաղաքացու դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 31-ամյա մի տղամարդ, իսկ «Մերսեդես» ավտոմեքենային քարերով հարվածել և վնասել են 27 և 25-ամյա տղամարդիկ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից
Դեպքի առթիվ հունվարի 3-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (խուլիգանություն) հատկանիշներով. 2 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։