ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքում շմոլ գազից թունավորվելու հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմանում ոստիկանության Մասիսի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմանում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Նախապատրաստվում են նյութեր:
Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից