00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսնես ի՞նչ է ուտում մեր հարևանը. էկոլոգիայի ինստիտուտը հաստատում է դառը ճշմարտությունը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПосетитель овощного отдела в супермаркете
Посетитель овощного отдела в супермаркете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատյան դաշտում ծանր մետաղների` դեռ չբացահայտված ռիսկեր են հայտնաբերվել։ Հավի մսում հակաբիոտիկների ռիսկեր կան։ Իսկ ոմանք էլ կարտոֆիլից ու հացից բացի ոչինչ չեն կարող գնել։ Ի՞նչ ուտել այդ դեպքում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ի՞նչ են ուտում մեր հարևանները։ Հայաստանում այդ հարցը հետաքրքրում է տասնյակ հազարավորների։ Ոմանք լուսամուտից կախվում են ու փորձում հարևանի խոհանոցի հոտը զգալ։ Ոմանք տան ճանապարհին մեծ հետաքրքրությամբ են նայում հարևանների տոպրակներին։ Իսկ ամենաճիշտ պատասխանը տալիս են ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթաների ռիսկերի գնահատման կենտրոնի գիտնականները։ Այն բանից, թե ինչ ենք մենք ուտում, կախված է մեր ու մեր երեխաների առողջությունը։ Գիտնականներն արդեն որոշ բաներ են պարզել։ Դա հետաքրքիր է, բայց ոչ ուրախացնող։

Новогодний стол - Sputnik Արմենիա
Խոզի բուդն ու «Մայրաքաղաքայինն» օտար են. ինչ պետք է լինի Ամանորին իսկական հայկական սեղանին

Խառնաշփոթ

Հայկական սննդակարգը տարբերվում է եվրոպականից այն բանով, որ տատանվում է տարվա ընթացքում, ասում է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Եվրոպայում ամբողջ տարի խանութներում նույն մրգերն ու բանջարեղենն է։ Եթե սեզոնը չէ՝ կարելի է Ամերիկայից կամ Աֆրիկայից բերել։ Հայաստանում ամռանը մի քանի անգամ ավելի շատ միրգ ու բանջարեղեն են ուտում, քան ձմռանը։

Մեկ տարբերություն էլ կա։ Հայկական տոնական սեղանը շատ է տարբերվում ամենօրյա սեղանից ու շատ է տարբերվում արևմտյան տոնական սեղանից։ Այդ պատճառով հետազոտողները հարցման մասնակիցներին խնդրում են նշել՝ արդյո՞ք այդ օրը տոնակատարության են եղել։

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան

Ասենք՝ մեզ մոտ համեմատաբար քիչ են ձուկ ուտում, իսկ արհեստական լճերի ձկներն ուտում են միայն տոն օրերին։ Նույնը տապակած ճտերի հարցում է։ Ու թեև ձկների կերի մեջ քիմիական նյութեր ու ներկեր կան, իսկ թռչնաֆաբրիկաներում հակաբիոտիկներ են ավելացնում, սպառողների համար ռիսկը փոքր է այն պարզ պատճառով, որ մեզ մոտ այդ մթերքները քիչ են ուտում։

Անհայտ է՝ որտեղից

Գիտնականները բախվել են մրգերի ու բանջարեղենի լուրջ ու ոչ այդքան հասկանալի աղտոտման դեպքերի հետ։ Նմուշները վերցվում էին Երևանի մանրածախ վաճառքի կետերից, այսինքն՝ դրանք հիմնականում աճեցվել են Արարատյան դաշտում։ Կարծես՝ հիմնական խնդիրը պետք է լինեին թունաքիմիկատները։

Покупательница выбирает бананы в торговом зале - Sputnik Արմենիա
Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը

«Բայց թունաքիմիկատները նորմալ վիճակում էին, իսկ ահա ծանր մետաղները վտանգ են ներկայացնում։ Իսկ թե որտեղից են դրանք, մենք մինչ օրս չենք կարողանում հասկանալ. չէ՞ որ այնտեղ Սյունիքի հանքերից չկան»,-նշեց Պիպոյանը։

Այս տարի գիտնականները Արմավիրի մարզից հողի նմուշներ են հավաքել ու աղտոտումների քարտեզ կազմել։ Հետագայում ուզում են բոլոր մարզերի համար հողային քարտեզներ կազմել։

Գներ, որոնք մենք «շոշափում ենք»

Ուսումնասիրելով Հայաստանի բնակիչների սննդակարգը՝ գիտնականներն ուսումնասիրում են նաև դրա արժեքը։ Ու պարզվում է՝ մեզանից շատերը հիշում են գների հոգեբանական գնահատականները։ Եթե գինն աճում է, դադարում են գնել։

Օրինակ` լոլիկի սպառումն ընկնում է մինչև օրական յոթ դրամ, ու այդպես մինչև մարտ, երբ դրա գինն ընկնում է մինչև 500 դրամ։ Այդ ժամանակ սպառման մակարդակը նորից սկսում է աճել։ Սեզոնին այդ թիվը 300 դրամի է հասնում։ Երբ լոլիկի գինն ընկնում է, սպառումը աճում է մինչև 200 գրամ և ավելի։ Այդ պատճառով պետք չէ մտածել, թե Հայաստանում սեզոնից դուրս մրգեր ու բանջարեղեն չեն սիրում։ Պիպոյանը նշում է, որ եթե դրանք էժան են, լավ էլ սիրում են։

Ո՞ւր է առաջինն այցելել Արսեն Թորոսյանը Նոր տարում. նա դեռ բուդ ու բլինչիկ չի կերել

«Նայում ենք` ձմռան կեսին անկետաներում հանկարծ լոլիկներ են հայտնվում, ու գնալով` ավելի շատ։ Ու հենց այդ ժամանակ էին թուրքական լոլիկ ներմուծել։ Դրանց մեկ կիլոգրամը հազարի փոխարեն 550 դրամ արժեր»,-նշեց Պիպոյանը։ 

Նույնպես անսպասելի` մի քանի տարի առաջ ամառվա կեսին մարդիկ դադարեցին ձմերուկ գնել։ Այն ժամանակ դրա բերքն առատ չէր, ստիպված` Ռուսաստանից էին ներմուծում, ու գինը հասել էր 250 դրամի։

«Ու ահա տեսնում ենք, որ սպառումն աճում է ու ինչ-որ պահի կտրուկ ընկնում։ Պարզել ենք, որ մարդիկ ձմերուկը գնում են կիլոգրամը մինչև 120 դրամ լինելու դեպքում։ Եթե գինը 150 դրամ է, քիչ են գնում, իսկ 200 դրամից բարձր լինելու դեպքում գրեթե դադարում են ձմերուկ գնել»,– հավելեց նա։

Դեռ կխոսենք այն մասին՝ ինչքան են գներն ազդում մեր վրա։ Իսկ մինչ այդ` պատմենք, թե ինչքան տարբեր են սնվում Հայաստանում։

Կանանց ու տղամարդկանց «տարբեր ճակատագրերը»

Սնունդը տարբեր է նույնիսկ կանանց ու տղամարդկանց շրջանում, հատկապես՝ մարզերում։ Այստեղ կանայք հիմնականում տնային տնտեսուհիներ են ու տանն են սնվում։ Իսկ տղամարդիկ սնվում են դրսում՝ ինչպես պատահի։

Տարբեր են սնվում նաև տարբեր մարզերում։ Օրինակ՝ Կապանում շատ են ուտում լոբի ու դդմիկներ, շատ են հազար ցանում։ Այստեղից գիտնականները գնացել են հյուսիս՝ Վանաձոր։ Այնտեղ սննդակարգը լրիվ այլ է․ լոբի գրեթե չեն ուտում, բայց նույնպես համեմատաբար շատ կանաչի են ուտում։ Գավառում շատ կարտոֆիլ ու համեմատաբար շատ միս են ուտում։ Տարբերություն կա նաև գյուղերի ու քաղաքների միջև։

Տխուր փաստեր

Կապանում, որտեղ մարդիկ հիմնականում հանքերում են աշխատում, կյանքի մակարդակը մոտ է Երևանի կյանքի մակարդակին։ Այդ պատճառով այստեղ հաճախ են մսամթերք ու կիսաֆաբրիկատներ օգտագործում։ իսկ Սյունիք գյուղում, որը մոտ է քաղաքին, գրեթե ոչ ոք մսեղեն չի ուտում։ Կենդանական ծագում ունեցող մթերքից այստեղ ուտում են մեղր, կաթնաշոռ ու ձու։ Անկետաներում թարմ միս գրեթե չկա։

«Մարզերում բնակիչներից շատերի ու Երևանի բնակիչների 30%-ի սննդակարգը բալանսավորված չէ։ Հարցման մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնց սննդակարգի 75%-ը կազմված է հացից ու կարտոֆիլից», - նշում է Պիպոյանը։

Որպեսզի ուսումնասիրությունն ավելի ճշգրիտ լինի, անկետաներում նշվում են նաև սննդատեսակները։ Քանի որ, օրինակ, հավի միս էլ կա, հավի միս էլ։ Կան ներկրվող հավի բդեր, և կա տեղական հավի միս։ Ոչ հարուստ ընտանիքներում նույնիսկ ներկվող հավի բդերն ուտում են օրական մոտ 40 գրամ, այսինքն՝ փաստացի` շաբաթը մեկ անգամ։

Խոզի «բուդ» և Ամանոր. քաղաքացիները կհետևե՞ն Փաշինյանի ու Հակոբյանի կոչերին. հարցում

2020 թվականին Պիպոյանի թիմն ուզում է համադրել հարցումների արդյունքներն ու եկամտի մակարդակը։ Հարցվողները Հայաստանում գրեթե երբեք չեն պատասխանում եկամտի մասին հարցերին։ Սննդակարգի ու եկամուտների փոխկապակցվածությունն ավելի հստակ պատկերացնելու համար սոցիոլոգական մեթոդներ կկիրառեն։

Շատ առողջ ապրելակերպ

Ոմանք ուտում են այն, ինչ կարողանում են գնել։ Իսկ ոմանք առողջ ապրելակերպ են վարում։ Օրինակ` չեն ուտում տավարի միս, ուտում են միայն հավի միս, ընդ որում՝ միայն կրծքամիս։ Նրանց մոտ հակաբիոտիկների առատ չափաբաժին ստանալու ռիսկն ամենամեծն է։ Պիպոյանը վստահեցնում է, որ առողջ ապրելակերպին այդքան էլ չի նպաստում բուսակերությունը։ Արդեն խոսել ենք պատճառների մասին՝ ծանր մետաղներն ու թունաքիմիկատները։ Այդ պատճառով` Պիպոյանը նշում է, որ Հայաստանի պայմաններում սնունդը պետք է բալանսավորված լինի։

«Եթե մարդ ստանա մի քիչ հակաբիոտիկներ, մի քիչ պեստիցիդներ, մի քիչ էլ ծանր մետաղներից` ռիսկերը կվերանան։ Եթե մշտապես նույն աղտոտումը ստանաք, ռիսկերը նորմայից շատ կլինեն»,-նշում է Պիպոյանը։

Եվս մեկ եզրակացություն․ 2019 թվականին Երևանում հարցվածների մոտ 20%-ն ասել են, որ քաշի հետ կապված խնդիրների պատճառով հաց չեն ուտում, կամ շատ քիչ են ուտում։ Դրա փոխարեն շատերը լավաշի են անցնում։

Комедия The Good Doctor на сцене гос.драматического театра имени Вардана Ачемяна в Гюмри - Sputnik Արմենիա
«Սեղանային մշակույթն» իրեն սպառել է. ո՞ր թանգարաններն ու թատրոնները կաշխատեն տոն օրերին

Տոներից հետո

Տոներից անմիջապես հետո Պիպոյանի թիմը կսկսի ուսումնասիրել ֆաստֆուդը, գազավորված ըմպելիքների ու տրանս ճարպերի ազդեցությունը։ Ընդ որում, դրանք օգտագործվում են ոչ միայն կարտոֆիլի ֆրիի կամ համբուրգերների, այլև սովորական մթերքի մեջ։

«Ինչպես գիտեք՝ կաթնամթերքում կենդանական ճարպերը փոխարինում են բուսական յուղերով։ Սակայն հիմնականում այստեղ օգտագործվում են հիդրոգենացված յուղեր։ մենք պատրաստվում ենք պարզել՝ արդյո՞ք դա թույլատրելի ծավալը չի գերազանցում», - ավելացրեց Պիպոյանը։

Այս ամենն իմանալուց հետո կարող ենք մտածել՝ ինչքան ու ինչ ենք ուտում մենք ու մեր հարևանները տոների ժամանակ ու դրանից հետո։ Իսկ ամենակարևորը՝ ինչու ենք այդպես սնվում։

Լրահոս
0