00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպիսին էր 2019թ.–ը ՀՀ քաղաքացիների ու քաղաքական վերնախավի համար։ Ում թաթիկները կտրվեցին և ում «տվեցին պոլերով»։ Sputnik Արմենիան անցնող տարին ամփոփել է ՀՀ վարչապետի` աղմուկ հանած հայտարարությունների համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2019թ–ը բուռն էր, քաղաքական հայտարարություններով, թեժ քննարկումներով լի, որոնց հիմքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած սուր ու սյուրռեալիստական մտքերն էին։

«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան գողանում է»,– տարեսկզբին հայտարարեց Փաշինյանն ու հրահանգեց տարին նվիրել կոռուպցիայի դեմ պայքարին։

«Ինձ չի հետաքրքրում գողացողը նախկին պաշտոնյա է, ներկա պաշտոնյա է, որ կուսակցության անդամ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է»,– ասաց Փաշինյանը։

Այդ հայտարարությունից շատ չանցած քրեական գործ հարուցվեց Փաշինյանի իջևանցի մորաքրոջ տղայի դեմ, որն անտառագողությամբ էր զբաղվել:

Իր թիմակիցներին ևս Փաշինյանը չխնայեց։

Համակարգը դիմադրում է հեղափոխությանը. ո՞ւմ թևերը կկտրվեն 2020թ.-ին

«Մենք ձախողել ենք»,– մարտի 19-ի ասուլիսում հայտարարեց Փաշինյանը` վստահեցնելով, որ իր կադրերին քննադատելու, պաշտոնանկ անելու հարցում կաշկանդված չէ, բայց գերադասում է առողջ քննադատությունը։

Акция протеста сотрудников Минкульта в связи с упразднением министерства  - Sputnik Արմենիա
Բյուջեն կընդունվի, կրճատումները` հետո. օպտիմալացումը պետական ապարատում կշարունակվի 2020–ին

Սեփական կադրերից վարչապետի դժգոհությունը գագաթնակետին հասավ արդեն տարեվերջին։ Կառավարության` դեկտեմբերի 12–ի նիստում վարչապետն անկեղծացավ` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական համակարգի։

«Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,– ասաց Փաշինյանը։

Այս հայտարարություններից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չբացառեց, որ պետական համակարգում հնչեղ փոփոխություններ են հնարավոր։ Բայց դրանք 2019թ.–ին այդպես էլ չեղան։ Գուցե կլինեն 2020թ.–ին։

Մինչ այդ, սակայն, վարչապետը շարունակում է հերքել լուրերն այն մասին, թե իր ճամբարում մարդիկ մի քանի թևերի են բաժանված ու նույնիսկ խոստանում է «կտրել թևերը»։

Կտրել թաթիկները, պառկեցնել ասֆալտին, տալ պոլերով

Եթե վարչապետը սեփական կադրերի թևերն էր կտրում, ընդդիմադիրներին խոստանում էր «թաթիկները կտրել, պառկեցնել ասֆալտին ու տալ պոլերով»։

Նման սպառնալիք Փաշինյանը հնչեցրեց դեկտեմբեր 4–ին ԱԺ–ում ` հիշելով, թե ինչպես են «նախկին իշխանությունն ու նրան կից ուժերը տարիներ շարունակ կերել պետության փողերը»։

«Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք`հատ-հատ: Եվ շարունակելու ենք կտրել: Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարա իր կեղտոտ թաթիկներով կպնի: Կկտրենք բոլորի թաթիկները»,– հայտարարեց Փաշինյանը։

Ընդդիմադիրներից մեկին էլ վարչապետը սպառնացել էր ականջներին անցք բացել։

«Հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածում է, որ կարա թպրտա։ Թող ականջներին օղ անեն։ Եթե չանեն, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասել էր Փաշինյանը։ 

Заместитель министра образования и науки Геворг Лорецян на фестивале хапамы в селе Арапи - Sputnik Արմենիա
Այդքան քաղցր «ատկատը». ինչ է կատարվում հետհեղափոխական Հայաստանի կադրերի հետ

Սպառնալիքը, ճիշտ է, անանուն էր, բայց դրանում առկա թափանցիկ ակնարկից բոլորը հասկացել էին, թե կոնկրետ ում ականջներն է վարչապետը պատրաստվում ծակել։

Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել էր քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի հեղինակ, գյումրեցի կին պատգամավորին ու դրանով իսկ արժանացել Փաշինյանի զայրույթին։

Գողը պիտի նստի բանտում. վարչապետը` «սխոդկաների» ու «օբշյակների» մասին

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի պաշտոնական մեկնարկը Փաշինյանը տվեց 2019թ.–ի ապրիլի 18-ի կառավարության նիստում, երբ արդարադատության այն ժամանակվա նախարար Արտակ Զեյնալյանին պատմեց, որ ՔԿՀ–ներում կան արտոնյալներ, որոնց խցերի դռները չեն փակվում, հանձնուքները չեն ստուգվում, նրանք ունեն բջջային հեռախոսներ, որոնցով ՔԿՀ–ում նստած` դրսում հանցագործություններ են կազմակերպում։

Артур Гоюнян во время торжественного заседания 100-летия уголовно-исполнительной службы (21 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները

Զեյնալյանն ասաց, որ նման դեպքեր իրեն հայտնի չեն, ու հունիսի 7-ին հրաժարականի դիմում գրեց։

Իսկ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակեց արդեն նոր նախարարի հետ` հանձնարարելով` «քրեական ենթամշակույթը Հայաստանում պետք է արմատախիլ արվի», «հանցագործի տեղը բանտում է»։

Մեկ ամիս անց Ռուստամ Բադասյանը կառավարություն բերեց քրեական ենթամշակույթն արմատախիլ անող օրինագիծը։

«Ներկայացված նախագիծն «օրենքով գողերի», այսպես կոչված` «սխոդկաների», «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։ Այս ենթամշակույթը կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»,– նոր օրենքը բնութագրեց Փաշինյանը։

Ֆեյքերի դեմ պայքար ու սատանայի QR կոդ

2019-ը հարուստ էր նաև անհասկանալի ու տարօրինակ հայտարարություններով։

Ապրիլի 4-ին վարչապետն ԱԱԾ տնօրենին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ` նշելով, որ կան որոշ հանցավոր շրջանակներ, որոնք միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում` հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար։

«Դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց Փաշինյանը։

Մեկ ամիս անց նույն թեմայի շուրջ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալներ կան, որոնց ԱԱԾ–ն պահում է հսկողության տակ։

Բայց հայտարարությունների հայտարարությունը հնչեց նոյեմբերի 14 –ի կառավարության նիստում։ Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարեց պարզել ՀՀ որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։

«Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի»,– ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ տեղեկություններ կան, թե QR կոդերը կապ ունեն սատանայի հետ։

Ի դեպ, նշենք, որ կառավարության նիստում QR կոդի (ապրանքների շտրիխ կոդ) ու սատանայի կապի մասին հիշեցին այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարը ներկայացնում էր որսի թույլտվություններն օնլայն տարբերակով ստանալու մասին նախագիծը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային գործարքների ոչ բավարար մակարդակը պայմանավորված է հիմնականում իրազեկվածության պակասով։

«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը

Իսկ թե ինչ եղավ օտարարեկրյա գործակալների ու սատանայի վերջը, ու ինչ հաջողվեց պարզել ԱԱԾ–ին, հասարակությունը 2019թ.–ին այդպես էլ չիմացավ։ ԱԱԾ ղեկավարն ավելի շուտ հրաժարական տվեց։

Վարդագույն սելֆիներ. սելֆի չսիրելը Հայաստանում չի ընդունվում

Սեպտեմբերի 30–ին Նիկոլ Փաշինյանը facebook-ում լուսանկարներ հրապարակեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար ՀՀ ժամանած Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լույի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Участники заседания Парламентской ассамблеи ОДКБ прибывают на бронированном микроавтобусе (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սելֆի` վարդագույն լույսի տակ. ՀԱՊԿ խորհրդարանականները Երևանում շրջեցին միկրոավտոբուսով

«Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Խմել ենք նաև մեր սելֆի չսիրող ու բացակա գործընկերների կենացը»,–նկարը մակագրել էր Փաշինյանը:

Սելֆի չսիրողների թվում էին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բոլոր ռեկորդները, սակայն, գերազանցեց հոկտեմբերի 1–ի սելֆին։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Փաշինյանը լուսանկար հրապարակեց Mercedes Sprinter ավտոմեքենայից։ Այստեղ վարդագույն լուսավորության ներքո Փաշինյանին հաջողվել էր մեկ տեղում հավաքել Դոդոնին, Տոկաևին, Պուտինին, Ժեենբեկովին ու նույնիսկ սելֆի չսիրող Ռոհանիին։

Այս լուսանկարը շատ արագ դարձավ տարվա մեմը, իսկ Փաշինյանը ներառվեց սոցիալական կայքերում ամենաակտիվ առաջնորդների առաջին տասնյակում։

Արցախը Հայաստան է և վե՛րջ. Փաշինյանի անհանգստությունն ու խոստումն արցախցուն

Սելֆին` սելֆի, կատակը` կատակ, բայց վարչապետի հայտարարությունների շարքում առաջին տեղում Արցախի թեման է։ Հատկապես, որ տարվա ամենալուրջ ու ամենառեզոնանսային հայտարարությունն արվել է, թերևս, հենց Արցախի մասին։

Օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաքում ՀՀ վարչապետը հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Դրանից 1 ամիս առաջ` Ալիևի հետ տարեսկզբի 2 հանդիպումներից հետո ՀՀ վարչապետն ասել էր` մեզ մի վախեցրեք պատերազմով։

«Մենք պատերազմից վախեցող չենք: Մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, և մենք ամեն ինչ անելու ենք խաղաղության օրակարգի առաջմղման համար: Բայց դա չի նշանակում, թե մենք պատերազմի սպառնալիքից վախենալու ենք. ավելի շատ Ադրբեջանն ունի վախենալու բան»,– հայտարարել էր Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե մեզ պատերազմ պարտադրվի, մենք հակառակորդին խաղաղություն պարտադրողի դերում ենք լինելու:

2019թ.–ին Նիկոլ Փաշինյանն արել էր նաև Արցախի մասին ամենաիրատեսական ու ամենահուզիչ գրառումը։

Նոյեմբերի 9-ին վարչապետը կրտսեր դստեր հետ Արցախ էր մեկնել ու facebook-ի հետևորդներին ներկայացրել իր հույզերը։

«Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած»,– գրել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

Բայց երբ վարչապետի ավտոմեքենան մոտեցել էր, արցախցին իր ձեռքի ամանով ջուր էր լցրել ավտոմեքենայի հետևից` բարի երթ մաղթելով երկրի ղեկավարին։

«Ցավդ տանեմ, եղբա՛յր, ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»,– գրել էր Փաշինյանը։

Վերջում հիշեցնենք, որ 2019թ.–ը Նիկոլ Փաշինյանը դիմավորեց դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով։ Այնպես որ, 2020թ.–ի Ամանորն առաջինն է ՀՀ վարչապետ Փաշինյանի համար։

2019թ.–ի հունվարի 1-ին Երևանում գեղեցիկ ձյուն էր տեղում։ 2020թ.–ի առաջին օրը մայրաքաղաքում գարնանային ջերմ եղանակ էր։

Հայաստանում հաստատված են անհնարինն իրականություն դարձնելու ժամանակներ. Փաշինյանի ուղերձը

Լրահոս
0