00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում

© Sputnik / Laura SarkisianПредпраздничная суета в магазинах Еревана
Предпраздничная суета в магазинах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նվազեցնում են աշխատանքի հարկերը և բարձրանում խաղատների, օղու և ծխախոտի հարկերը։ Հաջորդ փուլում ուզում են համընդհանուր հարկային հայտարարագրեր ներդնել, հասկանալու համար, թե ով ունի արտոնությունների կարիք, ով` ոչ։

ԵՐԵՎԱն, 1 հունվարի - Sputnik. Հարկային բարեփոխումների փաթեթն ուժի մեջ է մտնում 2020 թվականից։ Առաջիկա տարիներին կնվազի մեր աշխատավարձերի հարկային բեռը և կբարձրանա ծխախոտինը, օղունը և խաղատներինը։ Սակայն այսքանով կառավարությունը կանգ չի առնի։  Ֆինանսների նախարարությունն ուզում է համընդհանուր հարկային  հայտարարագիր առաջարկել։ Հիմնական տրամաբանությունը աշխատանքի դիմաց հարկվող գումարը նվազեցնելն է և ծխախոտի, օղու սպառման, ինչպես նաև խաղային բիզնեսի և թանկարժեք բնակարանների հարկերը բարձրացնելը։

Очередь - Sputnik Արմենիա
Գործարարների և ձեռներեցների համար. ինչպիսի՞ հարկեր կլինեն Հայաստանում

Հաջորդ քայլը՝ հարկային արտոնությունները հասցեական դարձնել միայն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկ հասկանալու համար, թե ով դրա կարիքն ունի, իսկ ով ոչ, պետք է ստուգել յուրաքանչյուրի եկամուտները։

Որքան բարձր է աշխատավարձդ, այնքան օրենքը քո հանդեպ բարյացակամ է

Նման զգացողություն է մնացել շատերի մոտ հարկային օրենսգրքում կատարած բարեփոխումից։ Իրականում նախկինում նրանց համար, ովքեր ամսական 150 հազար դրամից ցածր աշխատավարձ էին ստանում, եկամտահարկը կազմում էր 23%, իսկ նրանց համար, ովքեր 150 հազարից շատ էր ստանում՝ 28% (իսկ նրանք, ովքեր 2 մլն-ից շատ են ստանում՝ 36%)։ Քիչ թե շատ ամեն ինչ պարզ է․ ում աշխատավարձը բարձր է, նրա հարկն էլ է բարձր։ Իսկ հիմա 70 կամ նույնիսկ 700 հազար դրամ ստանալու դեպքում կվճարես նույն 23%-ը։ Իշխանությունները նման մոտեցումը բացատրեցին այն հանգամանքով, որ ցանկանում են խթանել բարձր աշխատավարձերը, ինչը զարմացրեց նրանց, ովքեր 150 հազարից ցածր և շատ ցածր աշխատավարձ են ստանում և չեն էլ իմացել` ինչ է բարձր աշխատավարձը։

Այսպես թե այնպես պետությունը նրանց էլ կհասնի։ 2021 թվականից ֆիզիկական անձանց եկամտահարկը կկազմի 22%, 2022-ին՝ 21%, իսկ 2023-ին կանգ կառնի 20%-ի վրա. Դա վերաբերվում  է բոլորին․ այդ թվում նրանց, ովքեր 150 հազարից ցածր աշխատավարձ են ստանում։ Իսկ նրանց թիվը կազմում է հանրապետության վարձու աշխատողների երկու երրորդը։

Ռեստորաններում և սրճարաններում ՊԵԿ–ը մեծ թվով չգրանցված աշխատողներ է հայտնաբերել

Միևնույն ժամանակ աստիճանաբար կբարձրանան սոցվճարները, որոնք գանձում են մեր ապագա կենսաթոշակների համար։ 2018 թվականի հուլիսի 1-ից դրանք նվազել են՝ 5%-ից դառնալով 2,5%, և վերջնականապես ուժի մեջ մտել (1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար)։ Այժմ եկամտահարկի նվազմանը զուգահեռ 2021-23 թվականներին կաճի նաև սոցվճարը՝ սկզբում մինչև 3,5%, այնուհետև՝ մինչև 4,5% և վերջապես մինչև 5%։

Այսպիսով, կենսաթոշակային բարեփոխումը, որը սկսել էին դեռևս 2014 թվականին, կհասնի իր առավելագույն շեմին հնարավորինս մեղմ ձևով։

Շոու բիզնեսում շատ դժվար է իրական եկամուտները բացահայտելը. ՊԵԿ փոխնախագահ

Իսկ ինչով ես դո՞ւ օգնել ժողտնտեսությանը։ Ֆիզիկական անձանց համար եկամտահարկի հետ մեկտեղ, 20-ից մինչև 18%  կիջեցնեն նաև եկամտահարկը բիզնեսի համար։ Պետության տված բացատրության համաձայն՝ սա անհրաժեշտ է, իջեցնելու համար այն բիզնեսի հարկերը, որը պետքական (այսինքն` արտահանմանը միտված) արտադրություն է տալիս։ Իսկ եթե այն ինչ-որ «անպետք» է, բեռը կբարձրանա։ Դա է պատճառը, որ 2020 թվականին խաղատների համար կթանկացնեն ամենամյա պետտուրքը, իսկ 2021 թվականից կսկսեն շահութահարկ գանձել (որպեսզի հարկը միշտ միանման չլինի, այլ կախված լինի խաղատան իրական եկամուտից)։

2020 թվականին յուրաքանչյուր խաղատուն 5,5-ական մլրդ դրամ կվճարի։ Ինչ վերաբերում է տոտալիզատորներին, այստեղ ամեն ինչ ավելի պարզ կլինի․ դրանք այս տարվանից շահութահարկ կվճարեն։

Азартные игры - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարությունը կստիպի խաղատներին ու տոտալիզատորներին ավելի մեծ հարկեր վճարել

Որոշել են ավելացնել նաև բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների (օրինակ, ապահովագրական ընկերությունների) տուրքը։ Օրինակ` բանկերի համար տուրքը կավելանա և տարեկան 3 մլն-ից կհասնի 8 մլն-ի, իսկ յուրաքանչյուր մասնաճյուղի համար՝ ևս մեկական միլիոն։

Բոլորս՝ մեկ ընտանիք ենք

Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, ապա այս դեպքում արտոնյալ ռեժիմը կընդլայնեն։ Նախկինում հարկերից ազատվում էր տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը և մինչև 18 մլն շրջանառությամբ ընտանեկան բիզնեսը։ 2020 թվականից միկրոբիզնեսը հարկ չի վճարի անկախ նրանից, թե այնտեղ ընտանիքի անդամներ, թե օտար մարդիկ են աշխատում։ Իսկ չհարկվող շրջանառության շեմը կբարձրացվի մինչև 24 մլն դրամ։ Միայն անհրաժեշտ կլինի աշխատողների աշխատավարձից եկամտահարկ վճարել։

Չունևորներին «չեն գնդակահարի»

Ոչ հարուստ մարդու դեմ ամենաուժեղ «զենքերից» մեկը էժան օղին է։ Երկար տարիներ նրանք, ովքեր այդ «զենքից» էին կրակում, ծանրակշիռ շահույթ էին ստանում։ Սակայն Եվրասիական միությանն անդամակցելուց հետո, նրա բոլոր 5 հանրապետությունները մի կանոն ընդունեցին․ բարձրացնել ակցիզային հարկը` հասցնելով նույն մակարդակի (որպեսզի էժան օղին և ծխախոտը մի հանրապետությունից մյուսը չարտահանեն)։

2025 թվականին ուզում են հասնել․․․

Այժմ օղու ակցիզային հարկը 84% է, սակայն ոչ պակաս քան 835 դրամ մեկ լիտրի դիմաց։ 2020 թվականից հանրապետությունը ֆիքսված ակցիզների կանցնի և կթողնի 1560 դրամ։ Այսպիսով, հանրապետությունում 1 800-2 000 դրամից էժան օղի չի լինի։ 700-դրամանոց օղու մասին ընդհանրապես կարելի է (և պետք է) մոռանալ։

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Մոտավորապես նույն կերպ կփոխվի ծխախոտի ակցիզային հարկը։ 2019 թվականին այն սահմանվել է 15%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան հազար հատի դիմաց 8370 դրամ։ 2020 թվականից ակցիզը կբարձրանա մինչև 9625 դրամ։

Բացի այդ, ակցիզային հարկ կսահմանեն նաև IQOS-ների համար։ Իսկ մինչև 2024 թվականը, ԵԱՏՄ երկրները ակցիզների թիրախային ցուցանիշներ (ինդիկատիվ դրույքաչափեր) են սահմանել․ ծխախոտի համար այն կկազմի հազար հատի դիմաց 35 եվրո, իսկ սպիրտ պարունակող ալկոհոլի համար 9%-ից բարձր (Բելառուսում՝ 7%-ից բարձր) 9 եվրո մեկ լիտրի համար։  Այդ ցուցանիշից առավելագույն շեղումների չափ կնախատեսեն։

Այստեղ Հայաստանը բացառություն է․ գինու համար ակցիզը կմնա 150 դրամ մեկ լիտրի դիմաց (որպեսզի խնջույքների ժամանակ ավելի շատ գինի, ոչ թե օղի օգտագործեն), իսկ կոնյակի ակցիզը կախված կլինի նրա հնեցման տարիքից՝ 3 հազար դրամից մինչև 22 հազար դրամ։

Վիլլաները պատառաքաղով կբռնեն

2019 թվականին կադաստրի պետական կոմիտեն վերանայեց անշարժ գույքի գները։ Երկար տարիներ կադաստրային գները շուկայականից շատ ավելի ցածր էին, այդ պատճառով էլ հողի և տան հարկերը չափազանց ցածր էին։

Центр обслуживания налогоплательщиков Ехегнадзорской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Չգրանցված աշխատողներ, չվճարված հարկեր. ՊԵԿ–ի նոր բացահայտումները

Նակինում նույնիսկ Երևանի կենտրոնում մեկ քառակուսի մետրը գնահատվում էր ոչ բարձր, քան 120 հազար դրամ, այն դեպքում, երբ շուկայական գները 4 անգամ ավել էին։ Այդ պատճառով 2019 թվականի կեսերին Կադաստրի կոմիտեն բարձրացրեց գները, ընդ որում ավելի շատ Երևանի թանկարժեք թաղամասերում, ավելի քիչ՝ ծայրամասերում և մարզերում։  Կադաստրային նոր գներով հաշվարկելու դեպքում, էլիտար բնակարանների համար հարկերը կավելանան 7-8 անգամ (ամենաէլիտար վիլաների դեպքում հարյուր հազարներով և նույնիսկ միլիոնավոր դոլարներով)։

Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը

Մնում է` կադաստրի գների հետ մեկտեղ ֆինանսների նախարարությունը վերահաշվարկի նաև հարկերը։ Սակայն այդ բարեփոխումը հետաձգեցին ևս մեկ տարով` մինչև 2021 թվականը։ Մինչ այդ կքննարկեն, թե որքան հարկ կիրառել երևանցի հնաբնակների բնակարանների համար (չէ՞ որ Երևանի կենտրոնի հին տներում  կարող են ոչ հարուստ մարդիկ ապրել)։  Բացի այդ, կքննարկեն եկամուտների մասին համընդհանուր հայտարարագրերը, որոնց մասին հիշատակել ենք այս հոդվածի սկզբում։

Խոստովանիր ամեն ինչ

Իշխանություններն ուզում են ոչ միայն վերցնել մեզանից, այլև տալ։ Պարզապես տալ ուզում են ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկ ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը, պարզ կդառնա եկամուտների մասին համընդհանուր հայտարարագրերից։

Երբ 2015 թվականին հանրապետության հարկային օրենսգիրքը դեռ նոր էր քննարկվում, ուզում էին արևմտյան մոդելով կազմել՝ հարկային հայտարարագրերի համակարգով ստեղծել։ Այժմ ուզում են վերադառնալ այդ գաղափարին։

Снег в Ереване - Sputnik Արմենիա
Մարդատար ավտոմեքենաները Հայաստան կկարողանան գալ առանց հարկեր վճարելու

Բանն այն է, որ Հայաստանում կրթությունից և առողջապահությունից ԱԱՀ չի գանձվում։ Դրա պատճառով բյուջեն տարեկան ավելի քան հարյուր միլիոն դոլար չի ստանում։ Իհարկե, դրա շնորհիվ ուսումը համալսարանում և վիրահատությունները հիվանդանոցներում գոնե փոքր-ինչ էժան են (առանց այն էլ դրանք շատերի համար անհավանական թանկ են)։ Սակայն այդ արտոնությունները տարածվում են բոլորի վրա՝ և՛ հարուստների, և՛ աղքատների։ Արդյունքում, թվային արտահայտմամբ, հարուստները արտոնություններից ավելի շատ են օգտվում, թեև ամենաքիչն ունեն դրա կարիքը։

Հիմա հարկային հայտարարագիր հանձնելով` դրանում հնարավոր կլինի նշել ուսման կամ բուժման ծախսերը։ Այդ դեպքում բնակչության անապահով կամ միջին խավը դրա դիմաց եկամտահարկի զեղչ կստանա (մոտավորապես նույնկերպ այսօր երիտասարդ ընտանիքները հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ժամանակ որոշակի զեղչերից են օգտվում)։ Այսինքն` արտոնությունները տարածվելու են ոչ թե միանգամից բոլորի վրա, այլ հասցեական՝ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Լրահոս
0