00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերն» ընդդիմություն է դառնում. ումից պետք է զգուշանա Նիկոլ Փաշինյանը

© Sputnik / Aram NersesyanЧлены партии "Сасна Црер" перед зданием Парламента
Члены партии Сасна Црер перед зданием Парламента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական դաշտում առկա վերջին զարգացումներին, մասնավորապես «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Սասնա ծռերն» ու այդ կառույցի համակարգողները որոշակի ակնկալիքներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, հավանաբար նրանց միջև եղել են որոշակի պայմանավորվածություններ, սակայն դրանք կարծես թե ի կատար չեն ածվում, հետևաբար «Սասնա ծռերի» համակարգողները զգուշացնում են վարչապետին, որ պայմանավորվածությունները չկատարելու դեպքում կանցնեն Փաշինյանի նկատմամբ ավելի խիստ քննադատության: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համար ավարտվում է նոր իշխանության աջակցության փուլը, և իրենք 2020 թվական են մտնում որպես արմատական ընդդիմություն: Նա հայտարարել է, որ գործող իշխանությունն անկարող է եղել իրացնել հեղափոխությունն ամբողջությամբ, և իրենց նպատակն է ձևավորել ազգային ժողովրդավարական բևեռ՝ իրական սպիտակների բևեռ, որի նպատակը պետք է լինի հեղափոխությանը տեր կանգնելը:

«Չեմ կարծում, որ «Սասնա ծռերը» հայաստանածին կառույց է։ Այսինքն՝ այն ունի համակարգողներ, որոնք այնքան էլ Հայաստանում չեն: Բայց ոչ թե նրանք են ծանրակշիռ, որպեսզի վարչապետը զգուշանա, այլ հավանաբար նրանք, ովքեր կանգնած են «Սասնա ծռերի» թիկունքում: Փաշինյանը հենց վերջիններից պետք է զգուշանա»,- նշում է քաղտեխնոլոգը։

«Սասնա ծռերը», ամենայն հավանականությամբ, կփորձի հասնել նրան, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Բադալյանը հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններ են կանխատեսում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա կողմնակիցները։ Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ առումով չի կարելի ապագայում բացառել Քոչարյանի և «Սասնա ծռերի» միջև մրցակցությունը՝ հանուն հասարակության արմատական տրամադրություններ ունեցող մասի աջակցության։

Сотрудницы шоколадной фабрики во время работы - Sputnik Արմենիա
Աշխարհն արագ է փոխվում. ինչ պետք է անի Հայաստանը հետ չմնալու համար

«Նրանցից յուրաքանչյուրը կփորձի ստանալ հասարակության այդ շերտերի աջակցությունը։ Բացառված չէ, որ «Սասնա ծռերը» հիմա ուզում է առաջ ընկնել։ Այդ ուժը կպայքարի նաև ազգայնականորեն տրամադրված հատվածի սրտերի և խելքերի համար։ «Դաշնակցությունը» հիմա ծանր ժամանակներ է ապրում։ Եվ նրա տեղը փորձում է զբաղեցնել «Սասնա ծռերը»», - ենթադրում է Բադալյանը։

Հիշեցնենք` 2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամներին ազատ արձակեցին, սակայն նրանց գործը դեռ ուսումնասիրվում է դատարանում։

2018 թվականի սեպտեմբերին նրանք կուսակցություն հիմնեցին։

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

Լրահոս
0