00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհն արագ է փոխվում. ինչ պետք է անի Հայաստանը հետ չմնալու համար

© Photo : official site of the Ministry of Economy of RAСотрудницы шоколадной фабрики во время работы
Сотрудницы шоколадной фабрики во время работы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Տնտեսություն մեջ կրթության ունեցած դերի և կրթություն–տնտեսություն հարաբերությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախ­վերդ­յանի հետ:

-Պարոն Հախվերդյան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի կրթական համակարգի և տնտեսության հարաբերությունները:

Классная комната в средней школе села Птхунк - Sputnik Արմենիա
Կրթության բյուջեն կավելանա, գիտությանը և մշակույթինը` ոչ

-Այս առումով ամենախոցելին կրթության և մասնա­վոր հատ­վածի միջև եղած  համագործակցության խնդիրն է, որը համակարգային է: Մասնա­վոր հատվածն ազդակներ չի հաղորդում կրթությանն ու գիտությանը: Հայաստանը նորարարական ինդեքսի վերջին տվյալներով` կրթության վրա ծախսվող գումար/ՀՆԱ հարաբե­րակ­ցության ցուցանիշով 141 երկրների մեջ 111-րդն է, գիտության և տեխնիկայի ոլորտի շրջանավարտների թվով՝ 88-րդը, գիտելիքի կլանում հոդվածով՝ 114-րդը, ուսումնա­կան թրեյնինգ առաջարկող ֆիրմաներ տողով՝ 82-րդը, բարձր ու միջին տեխնոլո­գիական արտադրության ծավալով՝ 96-րդը:

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Այդքանով հանդերձ, Փելսինվանիայի համալսարանի կողմից ամեն տարի իրականացվող վարկանշավորման արդյունքում համալսարանի «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնը 2018թ. ուղեղային կենտ­րոնների համաշխարհային վարկանշավորման ցանկում 94-րդն է, այն դեպքում, երբ աշխարհում նմանատիպ կենտրոնները հաշվվում են հազարներով: ՀՀ-ում կան միջազգային չափանիշներով բարձր վարկանիշային գիտահետա­զո­տական կենտ­րոններ, որոնք ի վիճակի են բավարարելու տնտեսության կողմից կրթությանն ու կիրառական գիտությանը ներկայացրած պահանջները, մինչդեռ այդ պահանջները չկան:

-Իսկ ինչո՞ւ չկան, որո՞նք են մասնավոր հատվածի, բիզնեսի «անհաղորդության» պատճառները:

-Նրանք ունեն իրենց խնդիրները: 2019թ. Հայաստանը գլոբալ մրցու­նակության  ինդեքսի ցուցանիշով զբաղեցնում է 69-րդ՝ միջին համարվող հորի­­զոնականը, բայց շուկայի չափի հենասյան գծով 120-րդ տեղում ենք: Դա այդպես է, որովհետև կապված է բարձր տեխնոլոգիաների հետ, որոնց առկայությունն առաջին հերթին ենթադրում է արտադրողականություն:

Սակայն նույնիսկ արտադրելու դեպքում շուկան ի վիճակի չէ այդ արտադրանքը «կլանելու», հետևաբար, պետք է արտահանվի, իսկ դրա համար լուրջ գումարներ են պետք և իրացման շուկա: Ըստ էության, ամենակարևորն իրացման շուկան է: Այստեղ արդեն պետության անելիքը կա:

Ես դեմ եմ պետությունից շարունակ փող ուզելուն: Պետությունը պետք է փող տա սկսնակներին, սոցիալական ոլորտին, ազգային անվտանգության շրջանակներում գործող ձեռնարկատի­րու­թ­յանը` ելնելով անվտանգության քաղաքական բաղադրիչներից: Առաջադեմ բիզ­նեսի և համաշխարհային հարթակում մրցունակ արտադրանքի դեպքում պետությունն ընդամենը պետք է ուղենիշ և պայմաններ ստեղծի: Դրանց առկայության դեպ­քում անհրաժեշտ ֆինանսական միջոցները միշտ էլ կարելի է հայթայթել:

-Ինչի մասին Դուք խոսում եք, թերևս կապ ունի նաև կրթության հետ: Մյուս կողմից էլ` պատճառները չնշեցիք:

Մութ անկյուն - Սերգեյ Աբրահամյան - Sputnik Արմենիա
Տեղի է ունենում Գիտությունների ազգային ակադեմիայի հերթական կեղեքումը. Սերգեյ Աբրահամյան

–Ակնհայտ է, որ կրթությունը սպասարկում է տնտեսությունը: Արդյո՞ք տնտեսությունը տալիս է համապատասխան ազդակներ կրթությանը և պահանջներ ներկայացնում: Ոչ: Հետևաբար, կրթությունը քննադատելն օբյեկտիվ չէ: Կրթությունը պետք է զարգանա տնտեսական ռազմավարության շրջանակներում: Նույնը վերաբերում է կիրառական գիտությանը: Բոլորը քննադատում են, որ գիտություն/ՀՆԱ հարաբերակցությունը  0.25-0.26%-ից չի անցնում: Աշխարհում (Իսրայել, Հոնկոնգ, Թայվան, Սինգապուր, ԱՄՆ և այլն) այս ցուցանիշը հասնում է մինչև 4%-ի: Բայց վերոնշյալ երկրներում ընդգրկված է նաև մասնավորի կողմից գիտության վրա ծախսված գումարները: Մեր դեպքում մասնա­վոր հատվածը չի ուզում ծախսել, որովհետև հեռանկար չի տեսնում, բացի դրանից, մեր ընկերությունները համեմատաբար թույլ ֆինանսական հզորություն ունեն, որից ելնելով, նրանք ի վիճակի չեն համաշխարհային մասշտաբով իրացման շուկաների ռազմավարություն մշակելու: Պետությունն էլ գումար չունի, որ ծախսի: Դրան գումարած, պետությունը կիրառական գիտության վրա չպետք է փող ծախսի, քանի որ դա առևտրայնացման ենթակա և շահույթ բերող գործունեություն է: Կիրառական գիտության վրա ծախսեր պետք է անի ձեռնարկատիրությունը: Պետությունը գերադասում է ծախսել անվտանգությանն ու զարգացման տեսլա­կանին վերաբերող հատվածում՝ հիմնարար գիտության ոլորտում: Հետևաբար, վեր­ջինս պետք է գոնե տնտեսության առաջ մղման հստակ ռազմավարություն մշակի:

Հայի հյուրընկալություն, որ գիտության զարգացմանն է նպաստել. Բորիս Պիոտրովսկու երկաթե լեդին

Դեռ բավարար մակարդակի վրա չէ առևտրային կցորդ­ների ինստիտուտը: Շատ գործարարներ փող չեն ուզում, խնդրում են աջակցել իրաց­ման շուկա գտնելու հարցում: Ավելին, իմ համոզմամբ, նրանք պատրաստ կլինեն գնելու արտերկրյա իրացման շուկաներին վերաբերող պարբերական  տեղեկատվություն: Ստացվում է, որ տեղեկատվական և իրավական աջակցության մեծ կարիք կա: Մյուս կողմից էլ, քանի որ մեր շուկան փոքր է, շատ գրավիչ լինել չի կարող: Առավել ևս, ներկայիս կապուղիների զարգացման պայմաններում առանձնապես խնդիր չէ բարձրորակ ծառայություն կամ արտադրանք արտահանելը: Ընդ որում, մեր մրցունակությունը պետք է կառուցվի` ելնելով ծովային ելքի բացակայության փաստից: Այսինքն, ձեռնարկատերերը պետք է պետությունից առավելապես գործունեության հարթակ պահանջեն, որպեսզի կարողանան բարելավել իրենց մրցունակությունը: Այս ամենից բացի, արտա­հանման ներուժի ու արտահանման դիվերսիֆիկացման բարելավման անհրաժեշտություն կա: Այլապես փոքր ներքին շուկա ունեցող երկրում բավարարվել դրանով և ար­տադրել միջազգային մակարդակի արտադրանք, քիչ է հավանական:

-Բայց մենք մտել ենք ԵԱՏՄ, որն ունի շուրջ 250-300 միլիոնանոց շուկա, որը, ինչպես ներկայացվում է, նաև մեր շուկան է:

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում - Sputnik Արմենիա
Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում

-Հայաստանի տնտեսության զարգացման համար հնարավորություններ են բացում ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն: Բայց սրանցից և ոչ մեկը «սկուտեղի վրա մեզ չի մատուցելու» այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ զարգացող երկրների ինտեգրացիոն միավորումներն իրենց չեն արդարացնում: Ստեղծելով առևտրային, մաքսային միություններ,  անդամ երկրները միմյանց մրցակցային առավելություններն օգտագործելու փոխարեն սկսում են  միմյանց հետ մրցակցել, մոռանալով ինտեգրման մյուս կարևոր արժանիքի՝ կոոպերացման մասին, որը կբարձրացնի նրանց մրցունակությունը համաշխարհային շուկայում: Այս իրավիճակում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն արդարացնել–չարդարացնելու մասին խոսելը տեղին չէ:

Վարդանյանի գաճաճ «մամոնտագիտությունը» կամ ինչպես հայը զարգացրեց ռուսական գիտությունը

Մյուս կողմից, ԵՄ-ի հետ չկնքված Ասոցացման համաձայնագիրը նույնպես մեր երկրի համար կտրուկ աճ չէր կարող ապահովել: Մենք գործակցելու էինք մի «ընտանիքի» հետ, որի անդամներն իրենց «քաշային կարգով» էապես բարձր էին մեզանից: Եվ պետք էր նրանց հետ կոոպերացվել կամ մրցակցել: Երկու դեպքում էլ շատ դժվար էր լինելու: Ըստ էության, ոչինչ չի արգելում, որ նույնն այսօր փորձենք: Տարիներ ի վեր ունեցել ենք GSP և  GSP+ ազատ առևտրային արտոնությունների համակարգ, որը մեզ ԵՄ-ում համեմատաբար ազատ տնտե­սական գործունեություն ծավալելու հնարավորություն է տվել: Չի ստացվել, որովհետև մասշտաբի խնդիր կա, մեր ձեռնարկությունները նման արտադրողականության պահանջներին չեն համա­պատասխանում, ԵՄ շուկայում տեխնիկական ստանդարտները շատ խիստ են: ԵՄ շուկա կարելի է և անհրաժեշտ է մտնել, բայց առանց որակին վերաբերող նման խիստ պահանջների` դժվար կլինի ԵՄ շուկան ընկալել որպես հեռանկարային: Մինչև ինքներս չկատարելագործվենք, անիմաստ է քննարկելը ԵՄ–ի, ԵԱՏՄ–ի, Չինաստանի կամ այլ շուկաներում մրցակցելու հարցը: Մենք ինքնագնահատականի, ինքնավերլուծության և սեփական ներուժի գնահատման խնդիր ունենք:

-Այս ամենը պետք է արվի երկրի զարգացման ռազմավարության շրջանակներո՞ւմ։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ

-Այո: Բայց մենք նախևառաջ սեփական ռազմավարություն ունենալու խնդիր ունենք: Այն թող գրվի երկար ժամանակ, բայց լինի բազմագործոն` ինչ ունենք, ինչ ենք ուզում ունենալ, և ինչ է անհրաժեշտ մեր ցանկացածն ունենալու համար: Եթե այս տեսանկյունից մոտենանք կրթությանն ու գիտությանը, աշխարհը խոսում է 4-րդ արդյունաբերական հեղափոխությունից, այն արմատական փոփոխություններից, որը սպասվում է երկիր մոլորակին:

Արդյո՞ք մեր տնտեսական քաղաքականությունը վերաձևակերպվել է` ելնելով այդ իրողություններից, և արդյո՞ք մեր տնտեսական քաղաքականությունը «ստիպում է» կրթական ոլորտին առկա համաշխարհային երևույթներին «համահունչ քայլել»: Բազմաթիվ զեկույցներում նշվում են հնացող մասնագիտությունները և նրանք, որոնք կտրուկ ծաղկում են ապրելու, ինչպես նաև այն մասնագիտությունները, որոնք համեմատաբար կայուն կմնան: Արդյո՞ք մենք համարժեք ենք իրագործում մեր ռազմավարությունները, առաջին հերթին՝ կրթության ոլորտում: 

Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել

Արդյո՞ք մենք 10-20 տարի հետո ունենալու ենք այդ ինժեներների, տեխնոլոգների, ծրագրավորողների, տվյալների վերլուծա­բանների, հանրային կապերի հետ աշխատողների, բանակցողների «բանակը», որի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճելու է: Ունե՞նք այն ռազմավարությունը, այսպես կոչված, «մեռնող» մասնագիտությունների տեր անձանց վերաորակավորման և այլ աշխա­տանքի տեղավորման հարցում: Այս պահին սրանց հետ կապված` չկա պետության ազդակը կրթության ոլոր­տին: Պետք է համապետական ռազմավարության շրջա­նակներում պատվեր «իջեցվի» բուհերին, նաև ձեռնարկատիրական միջավայրին:

Երկրագունդն արագորեն փոխվում է, և դրա հետ կապված մեր կարծիքն ու մոտեցումները որևէ մեկին հետաքրքիր չեն: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ զարգացումներից հետ չմնալու համար:

Լրահոս
0