00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Ամբողջ հարցն այն է, թե ինչ կա Փաշինյանի ներկայացրած թվերի հետևում»

© Sputnik / Karen YepremyanАтом Маргарян в гостях у радио Sputnik Армения
Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված տնտեսական ցուցանիշներին:
Մարգարյան. «Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ կա Փաշինյանի ներկայացրած թվերի հետևում»

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ բերված թվերը մոտ են իրականությանը, պաշտոնական ձևաչափում իհարկե կարելի էր նման թռիչք սպասել, բայց ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ կա Փաշինյանի ներկայացրած թվերի հետևում, ինչի՞ հաշվին է եղել այդ տնտեսական ակտիվությունը գրանցվել և ո՞րոնք են եղել շարժիչները:

Հայաստանի տնտեսական ցուցանիշները հունվար-նոյեմբեր ամիսներին - Sputnik Արմենիա
Նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվությունը նվազել է

«Գաղտնիք չէ, որ այս տարին ավտոներկրումների առումով բում էր: Թերևս 7-8 անգամ շատ մեքենաներ են ներկրվել, ընդ որում՝ ժամկետներն անցած, բնապահպանական ռիսկերով, իսկ մի մասն էլ ուղղակի բերվել է որպես մետաղի ջարդոն, վերանորոգվել ու արտահանվել է: Եթե նայենք այս շղթան՝ հարակից ծառայություններից սկսած, վերջացրած հարկային մաքսատուրքերով, ինչպես նաև այդ ամենը շուկայում իրացնելու հետ կապված ավելացված արժեքը, ապա սա իհարկե աննախադեպ, բացառիկ տարի էր։ Բայց եթե նայենք տնտեսագիտորեն, ապա դա տոկսիկ աճ է, այսինքն` չի կարող մյուս տարիներին լինել։ Հետևաբար, դրա հետ կապված հաջորդ տարվա համար տնտեսական աճի կանխատեսում և ակնկալիքներ չկան»,- նշում է տնտեսագետը:

Մյուս գործոնն, ըստ Ատոմ Մարգարյանի, խաղային բիզնեսն է, որն այս կարճ ժամանակամիջոցի համար որոշակի աղբյուր է հանդիսացել։ Նաև ծառայությունների ոլորտը, մասնավորապես այն հատվածը, որն ավանդաբար վերջին տարիներին որոշել է զարգացման թրենդը: Մարդիկ, այսրոպեական եկամուտների ակնկալիքից ելնելով, միջոցներ են ներդրել, ինչն ապահովել է նշված աճի կոմպոնենտը:

Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

Տնտեսագետի գնահատմամբ՝ երրորդն այսպես կոչված պարտքով աճի գործոնն է: Խոսքը վերաբերում է սպառողական վարկերի և հիփոթեքային վարկերի աննախադեպ բումին: Այսինքն՝ մարդիկ ծախսում են պարտք վերցնելով, հետևաբար, առևտրային բանկերի ու հատկապես վաշխառուական թրենդի մեջ գտնվող մասնագիտացած վարկային կազմակերպությունների շրջանառություններն են նշված աճն ապահովել:

Ըստ Մարգարյանի՝ այս երեք գործոնների համադրության դեպքում բարձր տնտեսական ակտիվության հետևում կարելի է տեսնել լուրջ ռիսկերի ու մտահոգությունների դաշտ:

Փաշինյանը տարին ամփոփում է լավ տրամադրությամբ. որն է պատճառը

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում զետեղել էր տեղեկատվություն, ըստ որի՝ 2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1 տոկոս, իսկ արտահանման աճը՝ 25.7 տոկոս:

 

Լրահոս
0