ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակային միջակայքում նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը արձանագրել է 7.5%-անոց աճ: Ընդ որում` նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 10%, մինչդեռ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.5%-ոց անկում:
Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի ամենաբարձր աճերից մեկը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, այդ ոլորտի աճը կազմել է գրեթե 14%, մինչդեռ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ 6.9%:
Գյուղատնտեսության ոլորտի տվյալները, ինչպես գիտենք, հրապարակվում են եռամսյակը մեկ պարբերականությամբ, հետևաբար ոլորտի վերաբերյալ որևէ ցուցանիշ չկա:
Տնտեսության մեջ ամենաշատ աշխատատեղեր ապահովող ճյուղերից շինարարությունում արձանագրվել է 4.5%-ոց աճ: Այս ցուցանիշը 2019թ.-ին այս ոլորտին ամենաբնորոշներից է, քանի որ գրեթե ամբողջ տարվա ընթացքում այն տատանվել է 4-5%-ի միջակայքում:
Բոլոր վերջին տարիներին տնտեսական աճի առաջընթացն ապահովող առևտրի շրջանառության աճն այս անգամ էլ ամենամեծերից է, 9.2%:
Էկոնոմիկայի նախարարությունը «Տոյոտա Լանդ Կրուզեռը» կփոխարինի «Շևրոլետ Կապտիվայով»
Հայաստանի տնտեսության «առանցքային ճյուղի դերին հավակնող» սպասարկումների ոլորտը շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի դիրքերը: Այստեղ գրանցվել է գրեթե 15%-ոց աճ: Անցած տարվա նոյեմբերի համեմատությամբ այս ոլորտում ավելի քան 10%-ոց աճ է գրանցվել, մինչդեռ հոկտեմբերի համեմատ` շուրջ 8.5%-ոց անկում:
Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը