00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն

© Sputnik / Armenuhi MkhoyanДиректор фонда "Гюмри без домиков" Геворг Григорян отрезает красную ленточку у входа в новую квартиру семьи Айвазян из Гюмри
Директор фонда Гюмри без домиков Геворг Григорян отрезает красную ленточку у входа в новую квартиру семьи Айвазян из Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց գյումրեցի Ծառուկյաններն ու Այվազյանները վերջապես բնակարան ունեն: Նրանք տարեմուտը կդիմավորեն նոր ու մշտական կացարաններում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ծառուկյանների ու Այվազյանների երազանքն ի կատար ածվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնության շնորհիվ։ Գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված 15 հազար կտորից բաղկացած փազլի մեկ կտորը վաճառելով 1000 դրամով` հիմնադրամին հաջողվեց գնել 2 բնակարան: Այսօր նոր տերերը ստացան իրենց բանալիները։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱյվազյանների նոր բնակարանը
Տնակից՝  տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն - Sputnik Արմենիա
Այվազյանների նոր բնակարանը

Տիգրան Այվազյանը 7 տարեկան է եղել, երբ երկրաշարժի հետևանքով մնացին անտուն։ Դրանից հետո շատ գյումրեցիների նման ապրել, մեծացել ու ընտանիք է կազմել տնակում: Տնակում էլ ծնվել են Տիգրանի 2 արու զավակները: «Ոչ միայն ես, այլ նաև որդիներս են մեծացել տնակում: Գիտեի, որ օրերից մեկ օր ես էլ տնակից տուն կտեղափոխվեմ»,-ասաց Տիգրանը` շնորհակալություն հայտնելով ինչպես նախաձեռնողներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնց գնած փազլի 1 կտորն այսօր երջանկացրել է նրանց:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱյվազյանների ընտանիքը
Տնակից՝  տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն - Sputnik Արմենիա
Այվազյանների ընտանիքը

Այվազյանները երաժիշտների ընտանիք են: Տիգրանը Գյումրու ժողովրդական նվագարանների համույթում է նվագում, դասավանդում է նաև երաժշտական ուսումնարանում: Կինը ևս երաժշտության ուսուցչուհի է: Ծնողների հետքերով նաև որդիներն են գնացել՝ Արտակն ու Նարեկը: Տղաները Sputnik Արմենիային ասացին, որ մինչ այս երկուսի երազանքն էլ սեփական սենյակով քարե տուն ունենալն էր, իսկ հիմա արդեն ժամանակն է ստեղծագործական ու ուսումնական հաջողությունների մասին մտածել:

Հայաստանի ամենամեծ փազլն արդեն հավաքված է. ինչու են Գյումրիում սպասում Փաշինյանին

Նրանց նոր բնակարանի առաջին հյուրերը Գյումրու քաղաքապետն ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անդամներն էին, նաև այն կոլեկտիվների ներկայացուցիչները, որոնք մասնակցություն էին ունեցել նախաձեռնությանը՝ գնելով փազլի կտորները:

Օրն այսօր առանձնահատուկ էր նաև Ծառուկյանների բազմազավակ ընտանիքի համար։ 5 դստրերի հայրը՝ Անուշավանը, նշում է, որ տան միակ աշխատողն է, շինարար  է ու միայն իր աշխատանքով բնակարան ձեռք բերել հնարավոր չէր:

© Sputnik / Armenuhi MkhoyanԾառուկյանների բազմազավակ ընտանիքը
Տնակից՝  տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն - Sputnik Արմենիա
Ծառուկյանների բազմազավակ ընտանիքը

«Միշտ հավատում էի ու ասում` թող բոլորին տուն տան, հետո նոր ինձ, բայց չէի պատկերացնում, որ ես վերջին բնակարանատերը չեմ լինի: Միշտ աշխատել ու ձգտել եմ տուն ունենալ, բայց դժվար է 5 երեխա պահել ու մտածել բնակարանի մասին»,-ասաց Անուշավան Ծառուկյանը: Բնակարանամուտին տանը միայն երեք աղջիկներն էին: Ցույց տալով իրենց սենյակը՝ Սյուզաննան, Լիլիթն ու Մելինեն  համեստաբար ասում են, որ շատ ուրախ են, որ բնակարանում իրենց անկյունն ունեն, ու այն շատ տաք է տնակի համեմատ:

Նշենք, որ երկու ընտանիքն էլ բնակվում էին Գյումրու նախկին Բուսաբանական այգու 207 տնակային թաղամասում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԾառուկյանների բազմազավակ ընտանիքը
Տնակից՝  տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն - Sputnik Արմենիա
Ծառուկյանների բազմազավակ ընտանիքը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանն ասաց, որ փազլի  գաղափարը իրագործելուն միացել է ավելի քան 8500 մարդ։ Նրա խոսքով` հիմնադրամը սրանով չի սահմանափակվելու։ 50 բնակելի տներով թաղամաս կառուցելու գաղափար կա, որը Գրիգորյանը կփորձի կյանքի կոչել հիմնադրամի ու  բարերարների շնորհիվ։

«Մեռյալ կետից միանգամից սկսեցինք բարձրանալ». Գյումրու քաղաքապետը զարմացած է

«Ընդհանուր հավաքագրվել է 15 մլն 46 հազար դրամ, որը սակայն 2 բնակարան գնելու համար քիչ էր։ Խորհրդի որոշմամբ հիմնադրամի միջոցների հաշվին որոշակի գումար ավելացվեց»,- նշեց Գևորգ Գրիգորյանը: 

© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգ Գրիգորյանը
Տնակից՝  տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանը

Հիշեցնենք, որ փազլի առաջին 9 կտորը գնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ վերջին կտորը վարչապետն անձամբ է տեղադրել հոկտեմբերի 19-ին:

Պաշտոնական տվյալներով` երկրաշարժից 31 տարի անց միայն Գյումրիում 2806 ընտանիք դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:

Լրահոս
0