00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Հայ-ռուսական հարաբերություններում դեռ կան չլուծված խնդիրներ»

© Sputnik / Andranik GhazaryanСурен Суренянц
Сурен Суренянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, ըստ որի՝ զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում ավարտված է:
Սուրենյանց. «Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք առայժմ չեն լուծվել»

Հայ-ռուսական հարաբերություններում ադապտացիոն փուլն իսկապես հաղթահարված է: Բնականաբար, Հայաստանում տեղի էր ունեցել շրջադարձային իրադարձություն, որից հետո ժամանակ էր պետք, որպեսզի Երևանում և Մոսկվայում մարսվեին հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված նոր իրողությունները, նոր մոտեցումները, նոր դիրքորոշումները: Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նմանատիպ դիտարկմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

«Հնչած հայտարարության հետ համամիտ եմ, սակայն հայ-ռուսական հարաբերություններում շարունակում են մնալ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, այսինքն՝ ադապտացիոն փուլը թեև ավարտված է, բայց դա չի նշանակում, որ նոր որակ կա հայ-ռուսական հարաբերություններում: Եթե այդ հարաբերությունները դիտարկենք անցած քսան տարիների համատեքստում, ապա տեսանելի է, որ շատ քիչ փոփոխություններ կան դրանց տրամաբանության ու փիլիսոփայության մեջ»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Սուրենյանցի՝ խնդրահարույց է, օրինակ, գազի սակագինը: Այդ հարցում նախկինի պես հստակություն, որոշակիություն չկա, և ՀՀ կառավարությունն առայժմ չի կարողանում հստակ պատասխան տալ, թե գազի սակագինը երբ է բարձրանալու և դրանից որքան են տուժելու Հայաստանի քաղաքացիները, կամ թե ինչ մեղմիչ սոցալական հանգամանքներ է կիրառելու կառավարությունը:

Заместитель министра иностранных дел Армении Рубен Рубинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում ավարտված է. Ռուբինյան

ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում

Մյուս խնդրահարույց հարցն առնչվում է Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն, ինչի մասին վերջերս բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սուրենյանցի կարծիքով՝ այդ հարցում դեռևս նորություն չկա, որովհետև ՌԴ-ն իր հերթին հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բաղադրիչն իր համար շատ կարևոր է:     

Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեև վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ և ՌԴ իշխանությունները հասցրին միմյանց ճանաչել, և զարգացումներն ավելի կանխատեսելի են, բայց սրանից չի բխում, որ խնդիրները վերացել են:  

Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի Սու–30–ի վերաբերյալ. Դավթյան

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր` կարող ենք արձանագրել, որ սկզբնական զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո լիովին ավարտված է։ Հղում անելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովին` նա նշել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ էլ ավելի են զարգացել։

Լրահոս
0