00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը կտեղադրվի Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա

© Личный архив Г.ХажакянаГеворк и Гоар Вартаняны
Геворк и Гоар Вартаняны  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանդակի բացումը տեղի կունենա «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։ Մարդիկ կկարողանան տեսնել, թե հայտնի զույգն ինչ տեսք է ունեցել առաջին հարսանիքի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին նվիրված սառցե քանդակը կբացվի Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակին։

Գևորգ և Գոհար Վարդանյանների 15 տարի օգտագործված Մորզեի ապարատը ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Նշվում է, որ քանդակային կոմպոզիցիան հայտնի զույգին պատկերելու է 1946թ–ին Թեհրանի հայկական եկեղեցում նրանց առաջին հարսանիքի ժամանակ։

Ստեղծագործությունը կտեղադրվի «Պատմություն» թանգարանային համալիրում` խորհրդային շրջանին նվիրված բաժնում։

Հաղորդագրությունում նշվում է, որ ամուսինները երեք անգամ ամուսնացել են, բայց միայն առաջին, իսկական պսակադրության ժամանակ է Գոհար Վարդանյանը հարսանեկան զգեստ հագել։ Ավելի ուշ նրանք երկու անգամ ամուսնացել են մյուս երկրներում, բայց դրանք կապված են եղել աշխատանքային գործունեության հետ։

Քանդակի բացումը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։

Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926թ.–ին, Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:

Петрос Петросян с книгой Бессмертная легенда - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

Պատմությունն այլ ընթացք կունենար առանց Գոհարի և Գևորգի. Պուտինը` հետախույզի մահվան մասին

Լրահոս
0