00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Եթե կառավարությունում հետ կանգնեն հանքը շահագործելու մտքից, բնակիչները կշահեն»

© Photo : provided by Hovhannes AvetisyanОваннес Аветисян
Ованнес Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Լիդիան» ընկերության` կանադական դատարան դիմելու հանգամանքին:
Ավետիսյան. «Ամուլսարի դեպքում բնակիչների հակընդդեմ հայցը հնարավոր է, եթե դրանով լրջորեն զբաղվեն»

«Լիդիանը» դիմել է դատարան, քանի որ տարածված տեղեկությունների համաձայն՝ պարտատերերի հետ այդ պահին հնարավոր չի եղել կամ չի ստացվել պայմանավորվածություն ձեռք բերել ևս մեկ անգամ հետաձգելու պարտավորությունների սպասարկման ժամանակահատվածը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ

«Առաջ քաշած թեզի համաձայն՝ «Լիդիանում» կարծում են, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհների շրջափակումն ապօրինի է, մյուս կողմից էլ տեղաբնակները հանրագիր են ներկայացրել և չեն ցանկանում, որ այդ տարածքում հանք լինի: Սա կարելի է համարել իրավական վեճ, որում «Լիդիանը» իր դիրքերն է ներկայացնում, իսկ քաղաքացիներն իրենց շահերն են պաշտպանում՝ առաջ տանելով իրենց պահանջներն ու իրավունքները»,-նշեց փորձագետը: 

Օրերս «Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ դիմել է կանադական դատարան և աշխատելու է Ամուլսարի ծրագրի հնարավոր վաճառքի ուղղությամբ։

«2018թ․ հունիսից ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» զրկված է Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Չնայած Ամուլսարի ծրագրի իրականացմանը խոչընդոտող իրավական հիմքերի բացակայության մասին բազմիցս հնչած հայտարարություններին, ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին»,-նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան

Ավետիսյանի տեղեկացմամբ՝ միջազգային պրակտիկայում եղել են նախադեպեր, երբ տեղացիների շահերին տրվել է իրավական ձևակերպում ու դրանք ներկայացվել են դատական վեճերում, ինչը լուրջ կշիռ ունեցող հիմք է՝ ի օգուտ բնակիչների պահանջի որոշումներ կայացնելու համար, հետևաբար,  այս դեպքում բնակիչների հակընդդեմ հայցը նույնպես հնարավոր տարբերակ է, եթե դրանով լրջորեն զբաղվեն, և ՀՀ կառավարությունը որոշի գնալ այդ ճանապարհով, հետ կանգնի հանքը շահագործելու մտքից ու սկսի սպասարկել բնակիչների շահերը: 

«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

Ըստ փորձագետի՝ եթե նույնիսկ բորսայում դադարեն սակարկությունները, արտաշուկայական ճանապարհով հնարավոր է բաժնետոմսերի առքուվաճառք իրականացնել: Եթե մի նոր ընկերություն փորձի գնել փաթեթը, ապա տեղի կունենա վերագնահատում և այդ պահին պայմանավորված գնով նոր ձեռք բերողը հնարավոր է գնի, որովհետև հանքարդյունաբերական թույլտվությունները երկարաժամկետ են, միայն թե ընկերությունը սնանկ չճանաչվի, այդ ամենի վրա կալանք չդրվի ու պարտատերերը ակտիվների վրա պահանջներ չներկայացնեն:   

 

Լրահոս
0