ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի մասնաճյուղը, որը գործել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, փակվել է կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։
«Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանանց կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ»,– գրում է կայքը։
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան:
Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ
Նրա խոսքով` հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO» խանութը: Նա նկատել է, որ Էրբիլում էլի մասնաճյուղեր ունի թուրքական խանութը, որոնք նույնպես պետք է ուսումնասիրվեն:
Նշենք, որ այդ կոշիկների տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին: