ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2019 թվականի 10 լավագույն մարզիկների անունները հայտնի կդառնան այսօր` ժամը 18։00-ին. հենց այդ ժամին կավարտվի քվեարկությունը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով մարզիկների ընտրության կարգը։
«Նման խայտառակ ընտրություն չեմ տեսել». Հենրիխ Մխիթարյանի մորը դուրս թողեցին գործկոմից
«Միավորները բաժանված է 1/3-րդներով։ Քվեարկում են րագրողները, ֆեդերացիաների ներկայացուցիչները և քաղաքացիները։ Sms քվեարկությունը վաղուց սկսված է, ժամը 18:00-ին կավարտվի։ Քաղաքացիները քվեարկում են` իրենց նախընտրած մարզիկի անունն ուղարկելով 1041 հեռախոսահամարին»,– ասաց նա։
Լավագույնի կոչմանը կարժանան 10 մարզիկ, բայց հավակնորդների ցանկում 25 անուն կա, որոնք ներկայացնում ենք ստորև` ըստ մարզաձևերի.
Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյան, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան, Կարապետ Չալյան, Արսեն Ջուլֆալակյան, Արսեն Հարությունյան,
Ծանրամարտ. Ռուբեն Ալեքսանյան, Սամվել Գասպարյան, Դավիթ Հովհաննիսյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Հակոբ Մկրտչյան,
Ֆուտբոլ. Հենրիխ Մխիթարյան,
Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկով, Արթուր Հովհաննիսյան,
Մարմնամարզություն. Արթուր Ավետիսյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան,
Սամբո. Դավիթ Գրիգորյան, Տիգրան Կիրակոսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Գրիգոր Մխիթարյան, Վահագն Չալյան,
Ուշու. Արսեն Բաղրյան։
Անհնար է. ՀՖՖ նոր նախագահը բացառում է Մխիթարյանին հավաքական չհրավիրելու տարբերակը