00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլում պետք է բացառվեն քրեականացումն ու կոռուպցիան. Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նախագահին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян на церемонии подписания соглашения о свободной торговле между ЕАЭС и Сербией (25 октября 2019). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян на церемонии подписания соглашения о свободной торговле между ЕАЭС и Сербией (25 октября 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը շնորհավորել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին, նրա հետ քննարկել հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Մելիքբեկյանին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետն ընդունել է նորընտիր նախագահին ու նրա հետ քննարկել ֆուտբոլի զարգացման հեռանկարները։

«Ֆուտբոլը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ու հույս ունեմ, որ ՀՀ–ում տեղի ունեցած բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում»,– ասել է Փաշինյանը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը, վարչապետի համոզմամբ, կարևոր է ֆուտբոլի ապաքրեականացման ու կոռուպցիայից ձերբազատվելու տեսանկյունից։

Брифинг новоизбранного президента Федерации футбола Армении Армена Меликбекяна после внеочередного заседания ФФА (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անհնար է. ՀՖՖ նոր նախագահը բացառում է Մխիթարյանին հավաքական չհրավիրելու տարբերակը

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ քրեական և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են ու ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ։ Եվ այստեղ էլ մենք պետք է ապահովենք քրեական ու կոռուպցիոն հարաբերությունների բացառումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ ծանոթ լինելով Մելիքբեկյանի անցած ուղուն` համոզված է, որ նա կկարողանա իրականացնել իր առաքելությունը։

Փաշինյանը կարևորել է նաև ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ու ՀՀ քաղաքացիների համար ֆուտբոլով զբաղվելու հավասար հնարավորություններ ստեղծելը։

Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին` նշելով, որ ամեն ինչ անելու է հայաստանյան ֆուտբոլը բացասական երևույթներից զերծ պահելու ու այն զարգացնելու համար։

«Մենք ունենք տեսլական մեր ռազմավարության մեջ, որի համաձայն` մինչև 2025թ–ը ազգային հավաքականները Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում հաջող մասնակցություն պետք է ունենան։ Իհարկե, սա հավակնոտ ծրագիր է։ Բայց մենք անելու ենք մեզանից կախված առավելագույնը, որ դա տեղի ունենա»,– ասել է Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահը հայտնել է, որ ֆուտբոլի հանրայնացման ծրագրի շրջանակում արհեստական խոտածածկով 51 խաղադաշտ այս տարի արդեն պատրաստ են շահագործման, 2020թ–ին նախատեսվում է ևս 30-ի կառուցումը ՀՀ տարբեր մարզերում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այդ պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ավելի վաղ հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։

«Նման խայտառակ ընտրություն չեմ տեսել». Հենրիխ Մխիթարյանի մորը դուրս թողեցին գործկոմից

Լրահոս
0