Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, հարկավոր է ճիշտ ժամանակին տեղը զիջել երիտասարդներին, որոնք պետք է շարունակեն սկսած գործը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, որը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
«Երևի չարժի պատճառներ նշել». ևս երկու պաշտոնյա աշխատանքից ազատվելու դիմում են գրել
Նրա խոսքով` բարեփոխումներին առնչվող իր հայացքները համընկնում են գործող նախարարի տեսակետների հետ, որի հետ ռազմավարական բոլոր հարցերում եկել են ընդհանուր համաձայնության, ու թեև մարտավարական որոշ խնդիրներում եղել են տարաձայնություններ, սակայն դրանք հեռանալու պատճառ չեն:
Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ
«Իմ հեռանալու մասին նախարարի հետ խոսել էի դեռ նախորդ տարվա աշնանը և հայտնել, որ անհրաժեշտ է մտածել սերնդափոխության մասին: Նույնիսկ մի քանի հոգու անուն տվեցի այն ժամանակ, ովքեր իմ կարծիքով կարող են այս պաշտոնում հաջողությամբ աշխատել»,- նշեց Հարությունյանը:
Նա չի ցանկանում անուններ տալ, որպեսզի դա չընկալվի որպես ճնշում կամ ազդեցության փորձ, բայց նշում է, որ լավ, կիրթ ու զարգացած կադրեր կան ինչպես համալսարանում, այնպես էլ գիտպետկոմում:
Հարությունյանը վստահեցրեց, որ կլինի երիտասարդների կողքին, ու եթե առաջանան խնդիրներ, իր փորձն ու գիտելիքները կփոխանցի նրանց: