00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհնար է. ՀՖՖ նոր նախագահը բացառում է Մխիթարյանին հավաքական չհրավիրելու տարբերակը

© Sputnik / Asatur YesayantsБрифинг новоизбранного президента Федерации футбола Армении Армена Меликбекяна после внеочередного заседания ФФА (23 декабря 2019). Еревaн
Брифинг новоизбранного президента Федерации футбола Армении Армена Меликбекяна после внеочередного заседания ФФА (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավար Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է հայտնի ֆուտբոլիստի մորը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ Արմեն Մելիքբեկյանը բացառում է, որ իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չհրավիրեն ազգային հավաքական նրա մոր` ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի հետ ունեցած տարաձայնության պատճառով։ Մելիքբեկյանն այս մասին հայտնեց ասուլիսի ժամանակ։

«Հնարավոր չէ նման բան։ Նախ` իմ մտքով նման բան նույնիսկ չէր անցնի։ Երկրորդ` Հայաստանի հավաքականի կազմը հաստատում է գլխավոր մարզիչը, պարզապես չեմ պատկերացնում, որ ինչ–որ մարզիչ Հենրիխ Մխիթարյանին թիմ չհրավիրի, չէ՞ որ նա լեգենդար ֆուտբոլիստ է և հայկական ֆուտբոլի հպարտությունը։ Նա հանդես է գալիս մեր երկրի դրոշի ներքո, ոչ թե խաղում է հանուն նախագահի, գլխավոր քարտուղարի կամ ֆեդերացիայի աշխատակիցների», – ասաց Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց այսօր։ Այդ պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։ ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ավելի վաղ հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։ 

Хорен Оганесян  - Sputnik Արմենիա
Ինչու Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՖՖ նախագահի թեկնածությունից

Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, որն ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և մի քանի ընտրություններում նաև ՀՖՖ գործկոմի անդամ էր ընտրվել, այսօր դուրս մնաց գործկոմի անդամների ցուցակից և ընտրություններից հետո չկարողացավ զսպել զայրույթը:

«Այսքան տարի է` ես աշխատում եմ ֆուտբոլում, և կարելի է ասել, որ կյանքիս հիմնական մասը ֆուտբոլում եմ անցկացրել, նման խայտառակ ընտրություններ չեմ տեսել: Ամեն ինչ պլանավորված ու ծրագրված էր, ու արեցին այն, ինչ ուզում էին: Կոնկրետ իմ դեմ հատուկ աշխատանք էր տարվել, որպեսզի ես չհայտնվեմ ՀՖՖ գործկոմում: Երևի ես իրենց խանգարում էի»,- ասաց նա:

Ըստ Թաշչյանի` խոսակցություններ են եղել, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական։

Լրահոս
0