ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խզել է Էդգար Մանուչարյանի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղում դարձել 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էդգար Մանուչարյանին և հաջողություն մաղթել նրան։
Մանուչարյանը «Փյունիկում» հանդես է եկել նաև 2002-2005 և 2010-2011 թվականների մրցաշրջանում: Նրա նախորդ ակումբը «Ալաշկերտն» էր:
Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում
2020 թվականի հունվարի 19-ին Մանուչարյանը կդառնա 33 տարեկան։ Նա ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում: