00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ համար ողջունելի է պաշտոնական Երևանի քաղաքականությունը». Բակո Սահակյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян, президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян на заседании совета безопасности Армении и Карабаха (23 декабря 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян, президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян на заседании совета безопасности Армении и Карабаха (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահի խոսքով` ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկմամբ փորձում են բանակցային գործընթացի մեջ խցկել նրանց:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ»,–ասել է Սահակյանը և անդրադարձել որոշ հարցերի, որոնք բնութագրում են այն սերտ փոխգործակցության իրական աստիճանը, որ առկա է մեր երկու հայկական հանրապետությունների միջև:

Премьер-министр Армении Никол Пашинян, президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян на заседании совета безопасности Армении и Карабаха (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն էապես տարբերվում է Ադրբեջանինից. Փաշինյան

«Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը: Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է»,–ասել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով` մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը:

Կարևոր է, որ զինվորն ունի ուտելիք ընտրելու հնարավորություն. ՀՀ նախագահն Արցախում է

« Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ»,–ասել է Բակո Սահակյանը:

Леонид Нерсисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

Արցախի նախագահի խոսքով` մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:

«Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է:

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ:

Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը»,–ասել է Արցախի նախագահը:

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев и депутат Рубен Рубинян совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России после (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զոհրաբ Մնացականյանն ու Կոնստանտին Կոսաչևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

Բակո Սահակյանը ընդգծել է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: «Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան»,–նշել է նա:

Անդրադառնալով Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին`Սահակյանը նշել է, որ հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է:

Արցախի նախագահը և ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը քննարկել են փոխգործակցության հարցեր

«Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար»,–ասել է Արցախի նախագահը:

Նա կրկին ընդգծել է, որ հայկական 2 պետությունների սերտ փոխգործակցությունը կարևորագույն գործոն է առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նախորդ` առաջին համատեղ նիստը տեղի ունեցել այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում։

Լրահոս
0