00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն էապես տարբերվում է Ադրբեջանինից. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян, президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян на заседании совета безопасности Армении и Карабаха (23 декабря 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян, президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян на заседании совета безопасности Армении и Карабаха (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը նշել է, որ առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբեր — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստին ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: «Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը կրկին ընդգծեց, որ կարևոր է` Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումը: Նրա խոսքով` անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: «Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը»,–նշել է Փաշինյանը:

«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարևոր իրավիճակ և արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, և այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ:

«Հնարավոր չէ բանակցել ու միևնույն ժամանակ մյուսով ձեռքով կրակել». Նարեկ Մինասյան - Sputnik Արմենիա
«Հնարավոր չէ բանակցել, միևնույն ժամանակ մյուս ձեռքով կրակել». Նարեկ Մինասյան

Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, և, հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որևէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձևաչափի և բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում»,–ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր և այս տեսակետից բարձր գնահատեց Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը, երախտագիտություն հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:

Գլխավորը խաղաղությունն է. Զատուլինը` Արցախի շուրջ «պլանների» մասին

Վարչապետի խոսքով` այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը:

Президент Армении Армен Саркисян посетил инженерно-саперный батальон Армии обороны Карабаха (21 декабря 2019). Карабах - Sputnik Արմենիա
Կարևոր է, որ զինվորն ունի ուտելիք ընտրելու հնարավորություն. ՀՀ նախագահն Արցախում է

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել և իրականացնել մեկ ընդհանուր գործ: Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել»,–ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյնաը նշեց, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման և համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և հաշտեցման:

Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին

«Մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը:

Արդյոք առաջարկվող սկզբունքները և տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի և զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները և տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ Հայաստանը և Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստություն դեպի միասնական ընկալման ձևավորում»,–ասաց Փաշինյնաը:

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев и депутат Рубен Рубинян совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России после (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զոհրաբ Մնացականյանն ու Կոնստանտին Կոսաչևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

Նա նշեց, որ մեր դիրքորոշումները վերջին անգամ ներկայացվել են Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5-ին: Նրա խոսքով` եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը և ի վերջո շարունակում է գոյատևել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք: «Հայաստանի և Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր և սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները՝ փակուղային է և այդ մոտեցման հետևանքով է, որ չնայած հայկական կողմի և համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը:

Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախևառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլև բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որևէ մոդիֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից»,–իր խոսքում ասաց վարչապետը:

Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա

Նա կրկին ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մնշեց Փաշինյանը, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը:

«Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են»,–նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով` այս առումով Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նախորդ` առաջին համատեղ նիստը տեղի ունեցել այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում։

Լրահոս
0