ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ–սթրիթռեյսեր Գրիշա Զիրոյանը, որն ավելի հայտնի է Ziroy կեղծանունով, տեսահոլովակ նկարահանելու համար փակել է Նոր Արբատը։
Mash տելեգրամ–ալիքում մի տեսանյութ է հայտնվել, որում Գրիշան խալաթով և «Մայբախ» ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում է Նոր Արբատով։ Դեպքի ուսումնասիրությամբ զբաղվում է ոստիկանությունը։
Հատուկջոկատայինները բռնել են Տիմատիին ռեստորանում. դաժան կատակի տեսանյութը
Ի դեպ, Զիրոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում։ 2017 թվականի ամռանը նա ավտոմեքենան վարել էր շաշկի խաղալով և վթարներ սադրելով։
Այժմ նա մրցավազքը փոխարինել է երաժշտությամբ, բայց տարօրինակությունների ու ճանապարհային խուլիգանությունների նկատմամբ սերը կարծես թե չի վերացել։
Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով