Ամանորի տոնակատարությունների համար այս տարի պետբյուջեից հատկացված գումարի չափն էականորեն ավելացել է։ Եթե նախորդ տարիներին այդ գումարն ավելանում էր 20-40 միլիոնով, ապա այս տարի ավելի քան 100 միլինով է ավելացել` կազմելով՝ 325.797.000 դրամ: Ի դեպ, այդ գումարից 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ քաղաքային բյուջեով է հատկացված։
Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը խոստանում է`յուրահատուկ Ամանոր է սպասվում բոլոր նրանց, ովքեր որոշել են այն Երևանում դիմավորել։
Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ համերգներ են նախատեսվում մայրաքաղաքում։
Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա աշխարհահռչակ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։
Երևանի կենդանաբանական այգու տոնածառի լույսերը չվառվեցին, բայց երեխաները այն զարդարեցին