ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վայելում է դեպի Իրան թռիչքը, քանի որ օդանավի մեջ Տիգրան Մանսուրյան ու Առնո Բաբաջանյան է միացված. Բաթոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով այս մասին։
«Շատ հաճելի է օդանավի մեջ Առնո Բաբաջանյան ու Տիգրան Մանսուրյան լսել»,–գրել է նախարարը։
Ի դեպ, նախարարն Իրան է մեկնում «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռով։ Իսկ աշխատանքային այցով է Բաթոյանը մեկնել Իրան, թե ոչ` դեռ հայտնի չէ։
Մաեստրո Մանսուրյանի սիրելին, կամ ինչպես է հայտնվել Երևանի «ամենաերաժշտական ծառը»
Հիշեցնենք, որ Բաթոյանը հոկտեմբերի 8-13–ն աշխատանքային այցով մեկնել էր Իտալիա։ Հոկտեմբերի 9-ից 10-ը Հռոմում տեղի էր ունեցել «Ընտանիքը որպես սոցիալական քաղաքականության հանգույց» խորագրով աշխատաժողովը։ Նա միջոցառման բացմանը հանդես էր եկել ելույթով։
Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ