00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը

© Sputnik / Рыбаков / Անցնել մեդիապահոցПоэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа)
Поэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ամանորի տոնական հիթերի բացակայության մասին վարչապետի հայտարարության հետքերով Sputnik Արմենիան զրուցել է ճանաչված երաժշտագետների հետ, որոնք հիշեցել են տասնամյակների վաղեմությամբ հիթերն ու Նոր տարվա երբեմնի «Огонек»-ների երգացանկը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Քչերին է հայտնի, որ Առնո Բաբաջանյանն իր հանրահայտ «Նոկտյուրնը» գրել է Հայաստանի պետական հեռուստատեսության պատվերով` 1984թ–ի «Голубой огонек»–ի համար։

Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մշակույթի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Քնարիկ Փիլոսյանը, որը 1980-ականներից աշխատում է հեռուստատեսությունում` որպես երաժշտական խմբագիր։

Բաբաջանյանը կյանքից հեռացավ 1983թ–ի նոյեմբերին ու չհասցրեց նկարահանվել Ամանորի տոնական հաղորդման շրջանակում։

Քչերն են հիշում նաև, որ համաշխարհային հռչակ ունեցող ստեղծագործությունն այդ ժամանակների իշխանության պատվերն էր։ Իսկ նոր իշխանությունը նոր պատվեր է հնչեցնում` ստեղծել նոր հիթեր, որոնք կստվերեն արտասահմանյան երգերը։

Բաբաջանյանի «Նոկտյուրնը» միակը չէ։ Խորհրդային ժամանակներում, Քնարիկ Փիլոսյանի խոսքով, տարեմուտի տոնական հաղորդումները հիմնականում կազմված էին լինում նախապես պատվիրված երգերից։

Ինչ տեսք ունի Երևանի գլխավոր տոնածառը երկնքից. տեսանյութ

«Եվ այսպես շատ ու շատ ստեղծագործություններ է պատվիրել հեռուստատեսությունը։ Այնպես որ միայն «ջինգլբելեր» չեն հնչել։ Ինչ խոսք` երբեմն ինչ– որ մանկական կամ այլ զվարճալի ծրագրերում կարող էր հնչել այդօրինակ երաժշտություն, բայց այն հաղորդումներում, որոնք ես հիշում եմ, որոնց ես ներկա եմ եղել, խմբագիր եմ եղել, հիմնականում գերիշխել է դասական երաժշտությունը մեր պրոֆեսիոնալ կոմպոզիտորների` Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի և այդ պլեադայի այլ ներկայացուցիչների ստեղծագործությունները։

Ընտրվում էին մեր լավագույն մեծանուն երգիչ–երգչուհիների կատարումները` Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի այն ժամանակ պետական երգչախմբի։ Այդ երեկոյի համար ընտրվում էր լավագույնը»,– հիշում է Փիլոսյանը։

«Պատմության մեջ առաջին անգամ». Փաշինյանի ամանորյա ուղերձը տարբերվող է լինելու

Տեսակետը, թե Հայաստանում չկան Ամանորի տոնական հիթեր և որ հայաստանյան Նոր տարին լցված է արտասահմանյան հիթերով, երաժշտագետը չի կիսում։

«Անկեղծ ասած` ես այնքան էլ համաձայն չեմ այդ «ջինգլբելերին», որովհետև եթե նայեք մեր տեսադարանում եղած տեսագրությունները, կտեսնեք, որ հիմնականում մեր եթերում դասական երաժշտությունն է իշխել»։

Անկախությունից հետո ավագ սերնդի վերոհիշյալ ստեղծագործողներին փոխարինեցին երիտասարդ սերնդի հեղինակների կատարումները։ Փիլոսյանը հիշեց հատկապես Արթուր Գրիգորյանի «Իմ Նոր տարի» երգը, որն Ամանորին հնչեց հեղինակի ու Տաթևիկ Հովհաննիսյանի կատարմամբ։

Խորհրդային շրջանի Ամանորի հիթերից երաժշտագետն առանձնացրեց Ռոբերտ Ամիրխանյանի «Դինգ-դոնգ, ձմռան երկնքում» մանկական երգը։ Ուղիղ 40 տարի առաջ` 1979թ–ին գրված այս ստեղծագործությունը, Փիլոսյանի համոզմամբ, այսօր էլ չի հնացել ու կարող է նորովի ներկայանալ ու սիրվել նոր սերնդի կողմից։

 

Փիլոսյանի համոզմամբ` նոր հիթեր ստեղծելու կարիք չկա, ուղղակի պետք է նորովի մատուցել այն, ինչն արդեն ունենք։

Երաժիշտ, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի համար Ամանորը գալիս է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի հնչյուններով, որոնք տարիներ շարունակ տարեմուտին հեռուստացույցներից հորդում են հայաստանցիների տներն ու ավետում Նոր տարվա գալուստը։

Ալմազյանը կողմ է այս ավանդույթի պահպանմանը ու բերում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի օրինակը։

Дед Мороз - Sputnik Արմենիա
Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը

«Իսկ ինչո՞ւ ոչ։ Վիեննայի Ֆիլհարմոնիկը շուրջ 200 տարի հունվարի 1–ին հանդես է գալիս նույն համերգով։ Ես գտնում եմ, որ Խաչատրյանի երաժշտությունն ամեն տարի պետք է լինի, քանի դեռ մենք կանք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է հայկական հիթեր ստեղծելու վարչապետի առաջարկին, Ալմազյանը կարծում է, որ նման գործերը պատվերով չեն արվում։

«Թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում շատ կարևոր մի բան է կորել` մեղեդին։ Այն, ինչը հիմա ես լսում եմ, գուցե 20 տարեկանների համար գրավիչ է, բայց ինձ, երաժշտական տեսակետից, բացարձակապես չի գրավում» ,– ասաց պրոդյուսերը։

Խոզի «բուդ» և Ամանոր. քաղաքացիները կհետևե՞ն Փաշինյանի ու Հակոբյանի կոչերին. հարցում

Նոր հիթեր գրելու գործն էլ նա առաջարկեց վստահել հին վարպետներին` Տիգրան Մանսուրյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, որոնք, իր համոզմամբ, տիրապետում են հիթեր ստեղծելու գաղտնիքին։

Հիշեցնենք`դեկտեմբերի 11–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Facebook–ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ հայերի համար ամենասիրելի տոներից մեկի` Ամանորի համար չունենք մեր սեփական հիթը, որը կլինի նույնքան սիրված ու տարածված, որքան, օրինակ, Jingle Bells–ը, և հանձնարարել լրացնել այդ բացը։

Պարզվեց` մեկ օր անց երգն արդեն գրված է։ Այն դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակի տոնական միջոցառման ժամանակ կկատարեն Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը։ Նոր հիթ դառնալու հավակնություն ունեցող երգը դեռ գաղտնի է պահվում, բայց Sputnik Արմենիային օրերս հյուր եկած Սոնան դրանից մի տող կատարել է։

Լրահոս
0