00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Անցնել մեդիապահոցРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Киргизию, саммит ОДКБ
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Киргизию, саммит ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը տոնում է կազմավորման 25–ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Մեր Զինված ուժերը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, պետք է դառնա աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 21–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հիմնադրման 25–ամյակի միջոցառման ժամանակ։

Здание командно-штабного факультета Военного университета имени Вазгена Саргсяна - Sputnik Արմենիա
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր պետ ունի. նախագահը ստորագրել է հրամանագիրը

Վարչապետի խոսքով`ամբողջ պատմության ընթացում ռազմական գործը եղել և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալներից մեկը։ Նա վստահ է, որ մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր անվտանգության կարիքներն ու ռազմական գործն են քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը։ Որպես օրինակ, նա նշեց, որ մեր առօրյայում օգտագործվող տեխնիկական բազմաթիվ նորամուծություններ ժամանակին ստեղծվել են որպես ռազմական գործում, անվտանգության ոլորտում կիրառելու նպատակով։ Նա վստահ է` այսօր, երբ Զինված ուժերը թևակոխել է սպառազինության և տեխնիկական զարգացման նոր փուլ, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ–ի զարգացման կարևորագույն ուղենիշը։

Փաշինյանն ընդգծեց, որ ռազմական ուսումնական հաստատությունները մեր կրթական համակարգում պետք է «տանող ուժի» դերակատարում ունենա։

Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

Նա նշեց, որ համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ Հայոց բանակը, դեռևս գտնվելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում և վայելում Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը, և որ այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա։

«Այս շինությունը պիտի որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար` ամրանա, կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության դիրքերում։ Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել զինված ուժերում, այդ ծառայության վրա է հիմնված այսօր հզոր, մարտունակ, վստահ ՀՀ բանակը, ԱՀ պաշտպանության բանակը»,–ասաց ՀՀ վարչապետը։

Церемония вручения дипломов выпускникам военно-учебных заведений (22 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ուսադիրներ ու անվանական դաշույն. ՀՀ ԶՈւ սպաների համար նոր կյանք սկսվեց. ֆոտոշարք

Ամփոփվել են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները. հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը

Փաշինյանը խոսեց նաև ռազմական գործում կանանց ներկայության մասին` նշելով, մեր ժողովրդի ամբողջական ներուժը պետք է ներգրավել ոչ միայն կրթության, տնտեսության, այլև երկրի անվտանգության, մարտունակության բարձրացման ոլորտներում։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է 1994 թվականի հունիսի 24-ին` որպես Պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան:
1998 թվականի հունվարի 16-ից այն վերակազմավորվել է որպես ռազմական ինստիտուտ, որն էլ նույն տարում ունեցել է իր առաջին 4-ամյա կրթությամբ շրջանավարտները:

1999 թվականի դեկտեմբերի 27-ից ՀՀ Նախագահի հրամանագրով այն անվանակոչվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով:

Լրահոս
0